One Planet Summit՝ հանրային և մասնավոր ֆինանսներն ի սպաս կլիմայի գործողությունների [fr]

2017 թվականի դեկտեմբերի 12-ին, Փարիզի պատմական համաձայնագրի ստորագրումից ուղիղ երկու տարի անց, One Planet Summit-ն առաջարկում է նոր, կոնկրետ պատասխաններ տալ հետևյալ հարցին՝ «ընդունա՞կ ենք արդյոք համախմբվել, որպեսզի միասնաբար գործենք կլիմայական մարտահրավերներին դեմ հանդիման»:

JPEG

- Մենք մեկ մոլորակ ենք

Երկիր մոլորակը եզակի և փխրուն էկոհամակարգ է, որի վրա մեզանից յուրաքանչյուրն ապրում և գործում է : Այս էկոհամակարգի պահպանությունը առաջնահերթ խնդիր է, քանի որ մենք չունենք պլան Բ՝ Բ մոլորակ չկա:

Հանուն մեր ընդհանուր ճակատագրի՝ մենք պետք է միավորվենք, որպեսզի գործենք միասին:

Ի՞նչ կերպ կարող են հանրային և մասնավոր ֆինանսական համակարգում ներգրավված դերակատարները վերափոխվել, որպեսզի աջակցեն մեզ և արագացնեն կլիմայական փոփոխության դեմ մեր համատեղ պայքարը : 2017թ. դեկտեմբերի 12-ի One Planet Summit-ի քննարկումների առանցքում լինելու է հենց այս հարցը :

- Հանրային և մասնավոր ֆիմանսական միջոցներն ի սպաս կլիմայի գործողությունների

Le One Planet Summit-ը նպատակ ունի՝

1. Գործել կոնկրետ կերպով և միասնաբար. լուծումները գոյություն ունեն, պետք է դրանք իրականացնել գլոբալ և տեղական մակարդակով հնարավորինս շուտ:

2. Նորացնել. ունենալով ստեղծագործ միտք և լինելով հնարամիտ՝ պետք է մեր համակարգերը հարմարեցնենք անխուսափելի փոփոխություններին և էլ ավելի կրճատենք ջերմոցային գազերի արտանետումները:

3. Լինել համերաշխ. կլիմայական փոփոխություններն ազդեցություն ունեն բոլորիս վրա, սակայն մեզնից ոմանք ավելի խոցելի են: Ի բարօրություն բոլորի, պետք է աշխատենք միասին և ավելի մեծ աջակցություն ցուցաբերենք այն երկրներին ու ժողովուրդներին, որոնք դրա կարիքն ունեն :

Այս գագաթնաժողովը հանդիսանալու է կոնկրետ և նոր գործողություններ և հայտարարություններ ներկայացնող հարթակ (ClimActs-եր), որոնք կներգրավեն հանրային և մասնավոր ոլորտների դերակատարներին :

Գագաթնաժողովը կազմակերպվում է Ֆրանսիայի, ՄԱԿ-ի, Համաշխարհային բանկի համատեղ ջանքերով՝ կլիմայի փոփոխությունների մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի, We Mean Business խմբի, Կլիմայի և Էներգիայի մասին քաղաքապետների կոնվենցիայի, Եվրոպական հանձնաժողովի, C40 Cities ցանցի և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն գործընկերությամբ :

Ավելին իմանալու համար՝ www.oneplanetsummit.fr

տպագրված ... 07/02/2020

Էջի սկիզբ