Հայաստանում ֆրանսիական համալսարան (ՀՖՀ) [fr]

PNG

Հայաստանում ֆրանսիական համալսարանը բարձրագույն ուսումնական հաստատություն է, որն ստեղծվել է Ֆրանսիայի և Հայաստանի կառավարությունների միջև մշակութային և գիտատեխնիկական համագործակցության մասին ստորագրված համաձայնագրի շրջանակներում:

ՀՖՀ-ն առաջարկում է լիակատար ուսումնառություն՝ բակալավրիատից մինչև ասպիրանտուրա:

ՀՖՀ-ն առաջարկում է ուսումնառություն հետևյալ ֆակուլտետներում՝

Շնորհիվ Ժան Մուլեն Լիոն-3 համալսարանի (իրավաբանություն, մարկեթինգ, կառավարում, ֆինանսներ) և Տուլուզ 3 -Պոլ Սաբատիե համալսարանի (ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա) հետ ակադեմիական գործընկերության, ՀՖՀ-ն շնորհում է հայկական և ֆրանսիական պետական դիպլոմներ:

ՀՖՀ-ն հանդիսանում ֆրանս-հայկական երկկողմ հարաբերությունների խոշոր դերակատար շնորհիվ իր 2000 շրջանավարտների, որոնցից 80 տոկոսն աշխատում է Հայաստանում:

Ավելին իմանալու համար՝

• Հայաստանում Ֆրանսիական համալսարանի կայք. http://ufar.am/fr/
• Հայաստանում Ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ասոցիացիայի կայք. https://www.ufaralumni.com/

տպագրված ... 14/09/2018

Էջի սկիզբ