Երևանում Ֆրանսիայի Ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակ [fr]

JPEG

Երևանում Ֆրանսիայի Ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակ

Երևանում Ֆրանսիայի Ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակի (OFII) ներկայացուցչությունը, որը հիմնվել է 2014 թ. մայիսին, իրականացնում է վերաինտեգրման երկկողմ գործունեություն` տնտեսական և սոցիալական աջակցություն տրամադրելով հայ միգրանտներին, ովքեր որոշում են կամավոր վերադառնալ հայրենիք:

Վերահաստատման շրջանակներում կարող է հատկացվել սոցիալական աջակցություն (առաջին անհրաժեշտության իրերի ձեռքբերում, առողջական խնդիրների հետ կապված ծախսերի հոգում, երեխաների համար դպրոցական ծախսերի հոգում), ինչպես նաև մասնագիտական դասընթացների կազմակերպում, որը կնպաստի աշխատանքի տեղավորման հետ կապված հարցերում, և վերջապես կարող է առաջարկվել նյութական, տեխնիկական և ֆինանսական օգնություն սեփական ձեռնարկությունը հիմնելու և իրականցնելու համար :

Այս երեք բաղադրիչի շրջանակներում, OFII-ն սերտորեն համագործակցում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ծառյությունների, տեղական իշխանությունների և երկրի համապատասխան ոլորտի հետ :

OFII -ի կողմից 228 ֆինանսովորված վերաինտեգրման սոցիալական, տնտեսական ծրագրերը 58 % աճ են գրանցել 2019 թ-ին, որից 105 բիզնես ծրագիր` գյուղատնտեսական, աոևտրի, արհեստի և ծառայությունների բնագավառներում :
2014-ից ի վեր մինչ օրս OFII-ի Երևանյան Ներկայացուցչությունը Ֆրանսիայի դեսպանատանը կից աջակցել և ֆինանսավորել է 631 վերաինտեգրման ծրագիր Հայաստանում :

OFII- ի Հայաստանյան ներկայացուցչությունը հանդիսանում է տարածաշրջանային կառույց և նույն գործունեությունն է իրականացնում Վրաստանում և Մոլդովայում:

Բացահայտեք վերադարձողների պատմությունների օրինակներ

Նարեկ, ելակի արտադրող http://www.retourvolontaire.fr/stories/narek-producteur-de-fraises
Արմեն, մթերային խանութի սեփականատեր http://voluntaryreturn.fr/stories/armen-owner-grocery-store

«Միգրանտների աջակցության , վերաինտեգրման համագործակցություն OFII-BAMF»/ CAROB ծրագիրը

Թիրախային խումբ ՝ Գերմանիայից կամավոր վերադարձող ՀՀ քաղաքացիներ
Ծրագրի նպատակը՝ Վերահաստատման շրջանակներում կարող է հատկացվել սոցիալական աջակցություն (առաջին անհրաժեշտության իրերի ձեռքբերում, առողջական խնդիրների հետ կապված ծախսերի հոգում, երեխաների համար դպրոցական ծախսերի հոգում), ինչպես նաև մասնագիտական դասընթացների կազմակերպում, որը կնպաստի աշխատանքի տեղավորման հետ կապված հարցերում, և վերջապես կարող է առաջարկվել նյութական, տեխնիկական և ֆինանսական օգնություն սեփական ձեռնարկությունը հիմնելու և իրականցնելու համար :

Հետադարձ կապ`

Ֆրանսիայի Ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակի ներկայացուցչություն
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, 8 – 0015 Երևան
Հեռ : (+374) (0) 60 65 19 50 / ofii.armenie@ofii.fr

Հարցեր կամավոր վերադարձի վերաբերյալ - OFII-ն կարող է պատասխանել…
http://www.retourvolontaire.fr/
և բացահայտեք վերադարձողների պատմություններ

JPEG

տպագրված ... 02/03/2020

Էջի սկիզբ