Ֆրանսիայի գործունեությունը Հայաստանում ի նպաստ ֆրանկոֆոնիայի [fr]

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը աջակցում է Հայաստանում ֆրանսերեն լեզվի դասավանդման զարգացմանը դինամիկ ցանցի միջոցով ։

-  Ֆրանսիական պաշտոնական ծրագրերին համապատասխան դասընթացներ առաջարկող և ֆրանսիական դիպլոմներ շնորհող հաստատություններ :
o Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական դպրոց, որը ներառում է մանկապարտեզից մինչև ավագ դպրոց
o Հայաստանում ֆրանսիական համալսարան, որն առաջարկում է ուսումնառություն բակալավրից մինչև ասպիրանտուրա 5 ֆակուլտետներում (իրավագիտություն, կառավարում, ֆինանսներ, մարքեթինգ, ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա)
-  Հայաստանի Ալիանս Ֆրանսեզ`Ֆրանսիայի ազգային կրթության նախարարության ֆրանսերեն լեզվի իմացության դիպլոմներ (DELF, DALF) շնորհող հավատարմագրված կենտրոն
-  Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ ֆրանսերեն լեզվի ինտենսիվ ուսումնական ծրագրեր առաջարկող հայկական դպրոցներ`
o Բ. Ժամկոչյանի անվան Երևանի թիվ 119 ավագ դպրոցի երկլեզվյա ֆրանկոֆոն բաժին
o ֆրանսերենի խորացված ուսուցում առաջարկող դպրոցներ

Ֆրանսիայի դեսպանությունը նաև նպաստում է Հայաստանում ֆրանսերեն լեզվի և ֆրանկոֆոն մշակույթի տարածմանը տարբեր մշակութային ծրագրերի միջոցով (լեզվական մրցույթներ, ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոն, ցուցահանդեսներ, կոնֆերանսներ և այլն):

տպագրված ... 17/09/2018

Էջի սկիզբ