Սրտաբանության եվրակովկասյան 6-րդ համաժողովը Երևանում (2017թ. հոկտեմբերի 13-ից 14-ը) [fr]

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը ս.թ. հոկտեմբերի 13-ին մասնակցեց Սրտաբանության եվրակովկասյան 6-րդ համաժողովին, որին ներկա էին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՀ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

Համաժողովը կազմակերպվում է «Ակցիա առողջություն Հայաստան - Ֆրանսիա» (ASAF) կազմակերպության կողմից երկու տարին մեկ: Այս նախաձեռնությունը, որ այս տարի տոնում է իր 10 տարին, ժամանակի ընթացքում ընդլայնվել է՝ ներգրավելով մասնակիցներ Ֆրանսիայից և Հայաստանից, ինչպես նաև Մեծ Բրիտանիայից, Վրաստանից, Իրանից, Սիրիայից և Ռուսաստանից :

ASAF ասոցիացիան Հայաստանում իր գործունեությունը սկսել է 1993 թվականին մարդասիրական առաքելությունների միջոցով: Ֆրանսիացի վիրաբույժներն այդ ժամանակ սկսել են առաջին ստենտների տեղադրումը և հայ բժիշկների վերապատրաստումը սրտաբանական վիրաբուժության ոլորտում :

Բուշ –դյու –Ռոն դեպարտամենտի շրջանային խորհրդի աջակցությամբ, ասոցիացիան հիմնել է Գորիսի սրտանոթային կենտրոնը, որի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2013թվականին՝ շտապ բուժօգնություն ստանալու հնարավորություն տալով շրջանի հիվանդներին:

տպագրված ... 23/10/2017

Էջի սկիզբ