Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Էմանուել ՄԱԿՐՈՆԻ շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ [fr]
Պարոն Նախագահ,
Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ, հաճույքով անձամբ Ձեզ և ողջ հայ ժողովրդին եմ հղում երջանկության և առաջընթացի իմ մաղթանքները:
Այն ժամանակ, երբ Հայաստանը տոնում է իր անկախության 26-րդ տարելիցը, գիտակցում եմ, այն հաճախ դժվար ճանապարհը, որն անցել է հայ ժողովուրդը կայուն, ժողովրդավարական և բարեկեցիկ պետություն կերտելու համար: Մաղթում եմ, որ գալիք տարիները հնարավորություն ընձեռեն էլ ավելի խորացնելու այդ ճանապարհին ձեռքբերված արդյունքները:
Ցանկանում եմ Ձեզ հավաստիացնել, որ Ֆրանսիան միշտ Հայաստանի կողքին կլինի, օգնելու համար նրան դիմագրավել ապագա լուրջ մարտահրավերները: Այս իմաստով, առանձնապես ուրախ եմ Եվրամիություն-Հայաստան, Ֆրանսիայի համար ցանկալի, շրջանակային համաձայնագրի մոտակա ստորագրման համար:
Վերջում, թույլ տվեք վերահաստատել իմ հանձնառությունն առ այն, որ Ֆրանսիան լիովին ստանձնի Մինսկի խմբի համանախագահի իր առաքելությունը, որպեսզի վերջապես գտնվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցված և տևական լուծում:
Ընդունեք խնդրեմ, պարոն Նախագահ, հարգանքներիս գերագույն հավաստիքը:
Ստորագրված է՝ Էմանուել ՄԱԿՐՈՆ