Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիր [fr]

Logo Lycée français Anatole France - JPEG

Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրը Հայաստանում ֆրանսիական ներկայության գլխավոր դերակատարներից մեկն է: Հաստատությունը ճանաչվել է 2011թ. հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի կառավարության և Հայաստանի կառավարության միջև Երևանում ստորագրված մշակութային, գիտական և տեխնիկական համագործակցության ծրագրի կողմից:

Ֆրանսիական կրթահամալիրն առաջարկում է Ֆրանսիայի կրթության նախարարության ծրագրերին համապատասխան ուսուցում ֆրանսերենով, շնորհելով ֆրանսիական դիպլոմներ.

Կրթահամալիրն առաջարկում է լիակատար ուսումնառություն՝ մանկապարտեզից մինչև ավագ դպրոց՝

  • Մանկապարտեզ՝ 2-ից 5 տարեկան
  • Տարրական դպրոց ՝ 6-ից 10 տարեկան
  • Միջին դպրոց ՝ 11-ից 14 տարեկան
  • Ավագ դպրոց ՝ 15-ից 18 տարեկան

Կրթահամալիրն առաջարկում է նաև ՀՀ ԿԳՆ-ի կողմից ճանաչված ծրագիր՝ հայկական բաժնում, որն առաջարկում է դասընթացներ ՀՖՀ-ի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» ֆակուլտետի նախապատրաստական կուրս ընդունվելու համար:

Անատոլ Ֆրանսի անվան կրթահամալիրը մեծ տեղ է հատկացնում լեզուների ուսուցմանը և աշակերտների սոցիալական և քաղաքացիական հմտությունների զարգազմանը՝ հնարավորություն տալով ընդլայնել նրանց աշխարհայացքը և մշակել ինքնուրույնություն և նախաձեռնություն դրսևորելու կարողություն:

Շնորհիվ 2017թ. նոյեմբերի 21-ին Արտերկրում ֆրանսիական կրթության գործակալության հետ ստորագրած գործընկերության պայմանագրի, Անատոլ Ֆրանսի անվան կրթահամալիրը հանդիսանում է աշխարհի 139 երկրներում 522 դպրոցական հաստատություն ներառող համաշխարհային ցանցի անդամ, որտեղ սովորում է 370 000 աշակերտ:

Ավելին՝ https://lyceefrancais.am/hy/

տպագրված ... 12/04/2021

Էջի սկիզբ