Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն, (ՖՄԿ) [fr]

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն, (ՖՄԿ), (ֆր.՝ Organisation Internationale de la Francophonie) ստեղծվել է 1970 թ. Մարտի 20-ին Նիամեյի կոնվենցիայով։ Մարտի 20-ը դարձել է «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը», որը նշվում է ամեն տարի՝ հինգ մայրցամաքներում:

Այժմ ՖՄԿ- ի կազմում են 88 պետություն և կառավարություն (54 անդամ, 7 ասոցիացված անդամ և 27 դիտորդ):
Ֆրանկոֆոնիայի աշխարհի քարտեզ
Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների և կառավարությունների ցանկը

ՖՄԿ- ի չորս հիմնական առաքելություններն են՝

  • Խթանել ֆրանսերենը և մշակութային ու լեզվական բազմազանությունը
  • Խթանել խաղաղությունը, ժողովրդավարությունը և մարդու իրավունքները
  • Աջակցել կրթությանը, վերապատրաստմանը, բարձրագույն կրթությանը և հետազոտություններին
  • Զարգացնել համագործակցությունը կայուն զարգացման համար:

Լրացուցիչ տեղեկությունների համար `https://www.francophonie.org/

տպագրված ... 21/12/2018

Էջի սկիզբ