Հայտամրցույթ. Բարելավել Ֆրանսերենի որպես օտար լեզվի (FLE) դասավանդման հմտությունները Հայաստանում վերապատրաստողների ազգային ցանց ստեղծելու նպատակով [fr]

Համատեքստ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության բաժինը 2024-2025 թվականների համար մեկնարկում է <<Ֆրանսերենի խթանումը Հայաստանում >> պիլոտային նախագիծը, որը ֆինանսավորվում է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության կողմից՝ համագործակցելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ։

Ծրագրի նպատակն է աջակցել հայկական դպրոցների կրթական քաղաքականությանը՝ ի նպաստ ֆրանսերենի ուսուցման և բազմալեզվության:

Նպատակները և ակնկալվող արդյունքները

Ծրագրի նպատակն է ստեղծել ֆրանսերենի որպես օտար լեզվի (FLE) ուսուցիչների վերապատրաստողների ազգային ցանց, նպատակ ունենալով.

  • Արձագանքել երկրում ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման կարիքներին, մասնավորապես նոր ծրագրի շրջանակներում
  • Շարունակաբար ամրապնդել FLE մասնագետների հմտությունները

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ հայտարարում է հայտամրցույթ՝ վերապատրաստող դասընթացավար դառնալ ցանկացող FLE ուսուցիչներին հնարավորություն տալով մասնակցել վերապատրաստման դասընթացների:

Ընտրված մասնակիցները 2024-2025 թվականների ընթացքում կմասնակցեն France Education International (FEI) – ի կողմից համակարգվող և 225 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների։

Դասընթացի ավարտին, իրենց վերապատրաստումը վավերացնելուց հետո, մասնակիցները կդառնան Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից պաշտոնապես ճանաչված վերապատրաստող դասընթացավարներ: Որպես վերապատրաստող նրանց աշխատանքը կվարձատրվի նախարարության կողմից։

2024-2025 թթ․ վերապատրաստման դասընթացների նկարագրությունը

Մաս 1. Ամրապնդել և զարգացնել FLE դասավանդման հմտությունները

Մոդուլի անվանումը Տևողություն Ընթացակարգ Նախատեսվող ժամանակահատված
Դասավանդման համար CECRL սկզբունքների կիրառում 15 ժամ Հեռահար 2024թ․ ապրիլ - հունիս
Գնահատման համար CECRL սկզբունքների կիրառում 15 ժամ Հեռահար 2024թ․ ապրիլ - հունիս
Դասաժամի կազմակերպում ըստ դասագրքի 15 ժամ Հեռահար 2024թ․ ապրիլ - հունիս

Մաս 2. Զարգացնել և դինամիկ դարձնել FLE ուսուցիչների դասավանդման պրակտիկան

Մոդուլի անվանումը Տևողություն Ընթացակարգ Նախատեսվող ժամանակահատված
BELC դասավանդման ծրագրից 2 մոդուլ ըստ ընտրության 30 ժամ Առկա, Ֆրանսիայում 2024թ․ հուլիսի առաջին կամ երկրորդ կես
Ֆրանսերենի դասընթացը դարձնել բազմազան և տարաժանր գիտելիքների աղբյուր 30 ժամ Առկա, Ֆրանսիայում 2024թ․ հուլիսի առաջին կամ երկրորդ կես

Մաս 3․ Համապատասխանեցնել և կիրառել հեռավար ուսուցման փորձարկված մոդուլները

Մոդուլի անվանումը Տևողություն Ընթացակարգ Նախատեսվող ժամանակահատված
Համապատասխանեցնել և կիրառել փորձարկված մոդուլները 30 ժամ Առկա Հայաստանում և հեռավար Պետք է հստակեցնել
Աջակցել ուսուցիչների՝ FLE դասավանդման վերաբերյալ նրանց գիտելիքների ամրապնդման համար հեռավար վերապատրաստմանը 30 ժամ Առկա Հայաստանում և հեռավար Պետք է հստակեցնել

Մաս 4. Առկա դասընթացների տարածում (վավերացում)

Մոդուլի անվանումը Տևողություն Ընթացակարգ Նախատեսվող ժամանակահատված
Կազմակերպել և վարել FLE ուսուցիչների վերապատրաստման առկա դասընթացներ 30 ժամ Առկա Հայաստանում և հեռավար Պետք է հստակեցնել
Ստեղծել առկա ուսուցման մոդուլներ 30 ժամ Առկա Հայաստանում և հեռավար Պետք է հստակեցնել

Հայտամրցույթին մասնակցելու կարգը

Նախապայմաններ՝

  • FLE (Ֆրանսերենը որպես օտար լեզու) դասավանդման առնվազն 2 տարվա փորձ
  • Ֆրանսերենի առնվազն B2 մակարդակ
  • Մոտիվացիա և հասանելիություն

Դիմելու համար՝
Ուղարկեք ձեր ինքնակենսագրականը, ուղեկցող նամակը մինչև 2024 թվականի ապրիլի 7-ը էլեկտրոնային փոստով տիկին Դոմինիկ Վեսին Dominique.vaysse@diplomatie.gouv.fr

Հավելյալ տեղեկատվության համար՝ Dominique.vaysse@diplomatie.gouv.fr

տպագրված ... 11/03/2024

Էջի սկիզբ