Հայ և ֆրանսիացի փաստաբանների կոնֆերանս՝ «Իրավունք և առևտուր» ասոցիացիայի այցի առիթով (12 հոկտեմբերի 2017թ. ) [fr]

Ս.թ. հոկտեմբերի 12-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը բացեց հայ-ֆրանսիական համեմատական իրավունքին նվիրված գիտաժողովը՝ «Իրավունք և առևտուր» ասոցիացիայի նախագահ Գաշուշա Կուրեժեի, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի և Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան Գարին Հովսեփյանի մասնակցությամբ:

Փարիզի առևտրային դատարանում տեղակայված «Իրավունք և առևտուր» ասոցիացիան միավորում է իրավունքի և գործարար ոլորտների մասնագետների: Ամեն տարի ասոցիացիան իր անդամների համար կազմակերպում է ճանաչողական այցեր՝ այս տարվա ուղղություն ընտրելով Հայաստանը և Վրաստանը:

Հայաստանի ֆրանկոֆոն փաստաբանների միության և ՀՖՀ իրավաբանական ֆակուլտետի համագործակցությամբ կազմակերպված այս գիտաժողովը համախմբել էր հայ և ֆրանսիացի փորձագետների, քննարկելու հարցեր՝ պարզեցված բաժնետիրական ընկերությունների, փաստաբանների պատասխանատվության և ապահովագրության վերաբերյալ: Բանախոսները քննարկումներ անցկացրին արհեստավարժ փաստաբանների և ՀՖՀ-ի իրավաբանության ֆակուլտետի ուսանողների լսարանի հետ:

Գիտաժողովի ավարտին, պատվիրակության անդամները հանդիպեցին Երևանում Ֆրանսիական գործարար համայնքի հետ՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության ընթացքում:

տպագրված ... 23/10/2017

Էջի սկիզբ