Ֆրանսիական 10 ձեռնարկություն՝ Հայաստանում [fr]

Շնորհիվ Զարգացման հայկական հիմնադրամի և Ֆրանսիայի Փոքր և միջին ձեռնարկությունների կոնֆեդերացիայի միջև համագործակցության, Երևանում կազմակերպվել էր «Հայաստան – Ֆրանսիա » գործարար ֆորումը, որին մասնակցում էին երկու երկրներից շուրջ 30 գործարարներ:

Ֆորումը կազմակերպվել էր Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի Փոքր և միջին ձեռնարկությունների կոնֆեդերացիայի գլխավորած գործարարների պատվիրակության այցի շրջանակներում: Այս առիթով Ֆրանսիայի ՓՄՁ կոնֆեդերացիան փոխըմբռնման հուշագիր ստորագրեց Զարգացման հայկական հիմնադրամի և Հայաստանի գործատուների միության հետ:

Ֆորումի շրջանակներում կազմակերպվել էին հանդիպումներ ձեռնարկությունների միջև, որոնց ընթացքում խորհրդատվության, քաղաքաշինության, կառուցապատման, ագրոբիզնեսի և քիմիական արդյունաբերության ոլորտներում մասնագիտացած ընկերությունները զրուցեցին գործարար ծրագրերի մասին և նոր կապեր ստեղծեցին:

տպագրված ... 16/10/2017

Էջի սկիզբ