Ֆրանսիա մուտքի արտոնագրի հայտադիմումների ներկայացում [fr]

Հայաստանում ներկայացված մուտքի արտոնագրի հայտադիմումներն ուսումնասիրվում են Երևանում Ֆրանսիայի դեսպանության կողմից:

Տեղեկացված լինելու, գործը կազմելու և ներկայացնելու, ինչպես նաև հայտադիմումի ընթացքին հետևելու համար գրանցվեք Ֆրանսիայի համար մուտքի արտոնագրերի պաշտոնական կայքէջում՝ Ֆրանս-վիզա:

2020թ-ի հունիսի 30-ից վիզաների ծառայությունը աստիճանաբար վերսկսում է իր գործունեությունը:

Սկբնական շրջանում կընդունվեն միայն երկարաժամկետ վիզաների (3 ամսից ավելի տևողությամբ կացության համար վիզա) դիմումները հետևյալ կատեգորիաների համար`
- ուսում,
- հաստատվել Ֆրանսիայում մասնագիտական ​շարժառիթով,
- հաստատվել Ֆրանսիայում ընտանեկան շարժառիթով:

Երկարաժամկետ վիզան Շենգեն վիզա չէ։ Այն տրվում է նրա համար, որպեսզի դիմողը երկար ժամանակով (> 90 օր) հաստատվի Ֆրանսիայում։

Վիզաների դիմումները ներկայացվում են առցանց`FRANCE-VISAS կայքում:

Վիզայի դիմորդների ընդունումն իրականացվում է բացառապես հանդիպումների համապատասխան հավելվածի միջոցով նախօրոք հանդիպում վերցնելու պարագայում և գործող առողջապահական կանոնների համաձայն`պաշտպանիչ դիմակի կրում, տարածք մուտք գործելուց առաջ այցելուի ջերմաչափում, ֆիզիկական հեռավորության պահպանում, անձնական գրիչի օգտագործում:

Վիզայի հնարավոր տրամադրումը չի երաշխավորում տարածք անհապաղ մուտքի հնարավորություն. վերջինս որոշվում է սահմաններին կիրառվող սահմանափակումներով: Վիզայի դիմում ներկայացնելուց առաջ խորհուրդ է տրվում հետևյալ էջում Attestation de déplacement et de voyage ստուգել, ​​թե արդյոք իրավասու եք մուտք գործել Ֆրանսիա:

Ֆրանս-վիզան անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը պարունակող միակ հարթակն է, որը ձեզ կուղղորդի ձեր քայլերում և կօժանդակի հայտադիմումի յուրաքանչյուր փուլում (գործի կազմում, գրանցում, ներկայցում և ընթացքի հետևողականություն):

Մուտքի արտոնագրի հայտադիմումի հիմնական քայլերը

Ձեզ անհրաժե՞շտ է մուտքի արտոնագիր

PNG Մուտքի արտոնագրի օժանդակության շնորհիվ, Ֆրանս վիզան ձեր իրավիճակից կախված կորոշի արդյոք ձեզ անհրաժեշտ է մուտքի արտոնագիր և ինչ տեսակի : Այն նաև կհուշի ձեր դիմում-հայտին կցվող անհրաժեշտ պահանջվող փաստաթղթերը և կիրառվող սակագինը:

Լրացնել ձեր դիմում-հայտը առցնաց

PNG Մուտքի արտոնագիր ունենալու անհրաժեշտության ճշգրտումից հետո, դուք կկարողանաք առցանց լրացնել ձեր հայտադիմումը՝ հարթակում: Ձեզնից կպահանջվի ստեղծել հաշիվ և Ֆրանս-վիզան ձեզ կուղեկցի ձեր դիմումի ամբողջ ընթացքում:

Գործը ներկայացնել Երևանում Ֆրանսիայի դեսպանատուն

PNG Ձեր հայտադիմումն առցանց լրացնելուց հետո, կարող եք ներկայացնել այն Երևանում Ֆրանսիայի դեսպանատում: Ֆրանս-վիզան ձեզ տալիս է անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը իրազեկվելու համար՝ թե ում և ինչպես ներկայացնել ձեր դիմում- հայտը:

Հետևել մուտքի արտոնագրի ձեր դիմում-հայտին.

PNG Գործի ներկայցումից հետո, կարող եք հետևել դիմում հայտի ընթացքին, կարող եք տեղեկանալ՝ երբ և ինչպես ետ վերցնել աձնագիրը և նախապատրաստել ձեր ժամանումը Ֆրանսիա:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ :

Երևանում Ֆրանսիայի դեսպանություն գործը հանձնելիս խնդրում ենք ներկայացնել պահանջվող բոլոր փաստաթղթերի բնօրինակները և A4 ձևաչափի պատճենները, ինչպես նաև OACI նորմին համապատասխան ինքնությունը հաստատող երկու լուսանկար :

Կախված ձեր երկրից և տարվա ժամանակահատվածից կլինեն ժամկետներ հադիպումների հերթագրման, ինչպես նաև գործի ուսումնասիրման համար:

Հայտատուներին խորհուրդ է տրվում մուտքի արտոնագրի դիմումի քայլերը պլանավորել իրենց մեկնման ամսաթվի հետ համեմատ՝ հաշվի առնելով ժամկետները:

տպագրված ... 29/06/2020

Էջի սկիզբ