Երկրների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողով
Ֆրանկոֆոնիայի գերագույն մարմինը Երկրների և կառավարությունների ղեկավարների համաժողովն է, որը հայտնի է որպես «Ֆրանկոֆոնիայի գագաթաժողով»։
Գագաթնաժողովը հրավիրվում է երկու տարին մեկ անգամ։ Այն նախագահում է Գագաթնաժողովը հյուրընկալող երկրի պետության կամ կառավարության ղեկավարը մինչև հաջորդ գագաթնաժողովը: Գագաթնաժողովը որոշումներ է կայացնում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նոր անդամների ընդունման մասին, սահմանում է Ֆրանկոֆոնիայի ուղղությունները, ընդունում է կազմակերպության գործունեության և նպատակների իրագործման վերաբերյալ որոշումներ և ընտրում Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար:
Լրացուցիչ տեղեկությունների համար `https://www.francophonie.org/Le-Sommet.html
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը տեղի ունենացավ Երևանում 2018 թ. հոկտեմբերի 11-ին և 12-ին: