Դեպի ֆրանս-հայկական լիցեյի ստեղծում [fr]

ՀՀ Կրթության և Գիտության նախարարը և Ֆրանսիայի Դեսպանը ստորագրել են հուշագիր` լիցեյում ֆրանկոֆոն մասնաճյուղ բացելու վերաբերյալ, որտեղ 10, 11 և 12-րդ դասարանների աշակերտների համար կկազմակերպվեն ֆրանսերեն լեզվի և գրականության խորացված դասաժամեր, պատմություն և աշխարհագրություն առարկաները կդասավանդվեն ֆրանսերենով և ընդհանուր առմամբ կկիրառվի ֆրանսիական կրթական մոդելը:

Բենիամին Ժամկոչյանի անվ. Թիվ 119 ավագ դպրոցը, որտեղ 2013թ. սեպտեմբերին կբացվի վերոնշյալ մասնաճյուղը, կընդունի լավագույն ֆրանկոֆոն աշակերտների` ինչպես այս ուսումնական հաստատությունից, այնպես էլ այլ դպրոցներից, որտեղ դասավանդվում է ֆրանսերեն: Հայկական ծրագրով նախատեսված դասաժամերի 25 տոկոսն այս դպրոցներում կդասավանդվի ֆրանսերենով:

ՀՀ հանրակրթական դպրոցի ավարտական վկայական ստացած աշակերտներին, Ֆրանսիայի Դեսպանության կողմից կտրվի լեզվական իմացության մակարդակը հավաստող համապատասխան վկայական, որը կդյուրացնի նրանց հետագա կրթությունը ֆրանսիական համալսաններում: Նախարարը և Դեսպանը գոհունակություն հայտնեցին մասնաճյուղի բացման առիթով, որը նշանավորում է Հայաստանում ֆրանս-հայկական լիցեյի ստեղծման առաջին փուլը:

Le Ministre et l’Ambassadeur lors de la cérémonie de signature du mémorandum

տպագրված ... 26/06/2018

Էջի սկիզբ