Սրտանոթային կենտրոնի բացումը Գորիսում [fr]

2013թ. մայիսի 7-ին տեղի ունեցավ Գորիսի սրտանոթային կենտրոնի բացումը, որին ներկա էին «Ակցիա առողջություն Ֆրանսիա-Հայաստան » (ASAF) ասոցիացիայի փոխնախագահ պրն. Ավետիս Մատիկյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական պրն. Ժան-Միշել Կասբարյանը, Բուշ դյու Ռոնի Գլխավոր խորհրդի փոխնախագահ պրն. Քրիստոֆ Մասը, Սյունիքի մարզպետ, պրն. Սուրեն Խաչատրյանը և բազմաթիվ հյուրեր:

Սրտանոթային այս կենտրոնը « Ակցիա առողջություն Ֆրանսիա-Հայաստան» ասոցիացիայի առաջնորդող ծրագիրն է, որը կապահովի Սյունիքի մարզի և Ղարաբաղի մոտ 300 000 բնակիչների բուժօգնությունը: Կենտրոնը կիրականացնի սրտաբանական այնպիսի միջամտություններ, որոնք մինչ այժմ հնարավոր էր իրականացնել միայն Երևանի Նորք-Մարաշի հիվանդանոցում: Այն կապահովի բարձր մակարդակի սրտաբանական հետազոտություններ և հնարավորություն կտա բացահայտել սրտանոթային հիվանդությունները, որոնք հանդիսանում են երիտասարդների մահացության հիմնական պատճառը Հայաստանում:

Նոր մասնաշենքն ունի կորոնոգրաֆիկ հետազոտությունների երկու կաբինետ, հետվիրահատական հսկողության մեկ պալատ, սրտանոթային հետազոտության և խորհրդատվության երեք կաբինետ, ինչպես նաև մեկ ռենտգեն կաբինետ:

«Ակցիա առողջություն Ֆրանսիա-Հայաստան » ասոցիացիան, որը ստեղծվել է 1993թ. մարսելցի բժիշկերի նախաձեռնությամբ, իր ակտիվում ունի բազմաթիվ ծրագրեր, այդ թվում Կորոնար անգիոպլաստիկայի ներմուծումը Հայաստան և հայ սրտաբանների վերապատրաստումը միջամտական կարդիոլոգիայի գծով:

Le Conseiller de coopération et d’action culturelle, M. Jean-Michel Kasbarian, entouré du personnel de l’hôpital
La façade ouest du centra cardio-vasculaire

տպագրված ... 26/06/2018

Էջի սկիզբ