Ֆրանսիայի միավորված քաղաքներ ասոցիացիան Հայաստանում. ապակենտրոնացված համագործակցության համաժողովին ընդառաջ [fr]

Ֆրանսիայի միավորված քաղաքների Հայաստանյան խմբի հանդիպումները 2013թ. Վալանսում կայանալիք հայ-ֆրանսիական համաժողովին նախապատրաստվելու նպատակով, կայացան Երևանում հոկտեմբերի 23-ից 25-ը: Ֆրանսիական պատվիրակությունը` Օ-դը Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի փոխնախագահ Իվ Ռեվիյոնի և Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսի գլխավորությամբ, կազմված էր քսաներեք անդամից, ովքեր ներկայացնում են Պրովանս-Ալպեր-Լազուր ափ (PACA) և Ռոն-Ալպ շրջանները, ինչպես նաև Իզերի, Դրոմի և Օ-դե-Սենի դեպարտամենտները :

Հոկտեմբերի 23-ի առավոտյան, Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված նախաճաշից հետո, պատվիրակությունն այցելեց Երևանի Զեյթուն թաղամասում գտնվող Միսաք Մանուշյանի անվ. թիվ 48 դպրոց` ՀՀ-ում Ֆրանսիայի Դեսպանի և ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետի տեղակալ տիկին Սահակյանի ուղեկցությամբ : Նույն առավոտյան, պատվիրակության անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակ դրեցին ցեղասպանության զոհերի հուշահամալիրին : Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ` այս այցը հատկապես խորհրդանշական նշանակություն ուներ :

Visite de l’école Missak Manouchian par la délégation, en compagnie de l’Ambassadeur de France Ֆրանսիայի դեսպանի ուղեկցությամբ պատվիրակությունն այցելեց Միսաք Մանուշյանի անվ. դպրոց
La délégation se recueille, lors de la visite au Mémorial du génocide à Dzidzernagapert Պատվիրակությունը Ծիծեռնակաբերդում` Ցեղասպանության հուշահամալիրի մոտ

Օրվա երկրորդ կեսին կայացավ Հայաստանի միավորված համայնքներ ասոցիացիայի «Ֆրանսիա» խմբի և Ֆրանսիայի միավորված քաղաքներ ասոցիացիայի «Հայաստան» խմբի համատեղ ժողովը : Այս հանդիպման ընթացքում հստակեցվեցին համագործակցության նպատակները և սահմանվեց առաջիկա չորս տարվա ճանապարհային քարտեզը:

Ժ. 19-ին, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունում, ի պատիվ պատվիրակության կազմակերպվել էր ընդունելություն, որին հրավիրված էին նաև հայ գործընկերներ: Օգտվելով ընձեռնված առիթից, ՀՀ-ում Ֆրանսիայի Դեսպանը, ինչպես նաև պատվիրակության ղեկավարներ պարոնայք Ռեվիյոնը և Մորիսը վերահաստատեցին իրենց նվիրվածությունը երկկողմ համագործակցությանը` հիշեցնելով Հայաստանի մարզերի և համայնքների հետագա զարգացման առաջնահերթությունները:

Ambiance chaleureuse lors de la réception de la délégation à l’Ambassade de France Պատվիրակության ընդունելությունը Ֆրանսիայի դեսպանատանը` ջերմ մթնոլորտում

Հոկտեմբերի 24-ի օրն սկսվեց Հայաստանի Ֆրանսիական Համալսարան այցով, որտեղ պատվիրակությանն ընդունեց Ռեկտոր Ժան-Ժակ Մոնտուան: Օրն ավարտվեց մի շարք հանդիպումներով` Վարչապետի, Տարածքային կառավարման նախարարի, ԱԺ փոխնախարարի հետ և Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային ժողովով` քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախագահութամբ:

Հիշեցնենեք, որ Հայաստան այցի հիմնական նպատակը 2013 թ. Վալանսում նախատեսված հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի հերթական նիստի կազմակերպման աշխատանքներն էին:

տպագրված ... 26/06/2018

Էջի սկիզբ