Համագործակցության արխիվ

  • ՀՀ-ում Ֆրանսիայի Դեսպանության և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի միջև ստորագրվել է Համագործակցության Համաձայնագիր

    2013թ. հունիսի 28-ին ստորագրվեց համաձայնագիր Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում ֆրանսերենի և արդի երկրագիտության դասավանդման ծրագիր իրականացնելու վերաբերյալ:

    lire plus

  • Դեպի ֆրանս-հայկական լիցեյի ստեղծում

    ՀՀ Կրթության և Գիտության նախարարը և Ֆրանսիայի Դեսպանը ստորագրել են հուշագիր` լիցեյում ֆրանկոֆոն մասնաճյուղ բացելու վերաբերյալ, որտեղ 10, 11 և 12-րդ դասարանների աշակերտների համար կկազմակերպվեն ֆրանսերեն լեզվի և գրականության խորացված դասաժամեր, պատմություն և աշխարհագրություն առարկաները կդասավանդվեն ֆրանսերենով և ընդհանուր առմամբ կկիրառվի ֆրանսիական կրթական մոդելը:

    lire plus

  • Համագործակցության մեկնարկ` Երևանի Լեզվաբանական համալսարանի և Սորբոնի միջև

    Վալերի Բրյուսովի անվ. լեզվաբանական համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանը, Ֆրանսիայի Դեսպան Անրի Ռենոյի ներկայությամբ ստորագրեց համագործակցության պայմանագիր Սորբոնի հետ : Այս առիթով Երևան էր ժամանել Փարիզի համալսարանի դասախոս Աիդա Գառնիկյանը : Սա առաջին ստորագրված գործընկերությունն է ֆրանսիական և հայկական համալսարանների միջև :

    lire plus

  • Սրտանոթային կենտրոնի բացումը Գորիսում

    2013թ. մայիսի 7-ին տեղի ունեցավ Գորիսի սրտանոթային կենտրոնի բացումը, որին ներկա էին «Ակցիա առողջություն Ֆրանսիա-Հայաստան » (ASAF) ասոցիացիայի փոխնախագահ պրն. Ավետիս Մատիկյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական պրն. Ժան-Միշել Կասբարյանը, Բուշ դյու Ռոնի Գլխավոր խորհրդի փոխնախագահ պրն. Քրիստոֆ Մասը, Սյունիքի մարզպետ, պրն. Սուրեն Խաչատրյանը և բազմաթիվ հյուրեր:

    lire plus

  • Ֆրանսիայի միավորված քաղաքներ ասոցիացիան Հայաստանում. ապակենտրոնացված համագործակցության համաժողովին ընդառաջ

    Ֆրանսիայի միավորված քաղաքների Հայաստանյան խմբի հանդիպումները 2013թ. Վալանսում կայանալիք հայ-ֆրանսիական համաժողովին նախապատրաստվելու նպատակով, կայացան Երևանում հոկտեմբերի 23-ից 25-ը: Ֆրանսիական պատվիրակությունը` Օ-դը Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի փոխնախագահ Իվ Ռեվիյոնի և Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսի գլխավորությամբ, կազմված էր քսաներեք անդամից, ովքեր ներկայացնում են Պրովանս-Ալպեր-Լազուր ափ (PACA) և Ռոն-Ալպ շրջանները, ինչպես նաև Իզերի, Դրոմի և Օ-դե-Սենի դեպարտամենտները :

    lire plus

  • Նախաձեռնություն 5 տոկոս/. France Expertise Internationale (FEI) Ֆրանսիական միջազգային փորձագիտական գործակալությունը հայտարարաում է ծրագրերի մրցույթ

    France Expertise Internationale –ը հայտարարում է ՁՒԱՀ-ի, մալարիայի, և տուբերկուլյոզի դեմ պայքարի ռազմավարության և ծառայությունների բարելավմանն ուղղված ծրագրերի մրցույթ, որի նպատակն է օգնել տեղական դերակատարներին:
    Դրամաշմորհի չափը`24-ից 36 (...)

    lire plus

  • Տավուշ. Գյուղատնտեսության զարգացման պիլոտային ծրագիր

    2012թ. հունիսի 7-ին, Ֆրանսիայի դեսպան պարոն Անրի Ռենոն մեկնել էր Տավուշի մարզ, որտեղ Օ-դը-Սեն դեպարտամենտի նախաձեռնությամբ, Ֆրանսիայի Հայկական հիմնադրամն իրականացնում է գյուղատնտեսության զարգացման պիլոտային ծրագիր:

    Դեսպանին ընդունեց Ֆրանսիական Վալանս քաղաքի հետ քույրացած Իջևանի քաղաքապետը և Տավուշի մարզպետը:

    Ֆրանսիական կողմի ֆինանսավորմամբ իրականացվող նախագծերը, Օ-դը-Սեն դեպարտամենտի հետ բեղնավոր համագործակցություն ծավալող Տավուշի մարզին օգնում են զարգացնել գյուղատնտեսությունը և զբոսաշրջությունը:

    lire plus

  • Մասիսի նոր ծննդատունը բացում է դռները

    Մասիսի վերանորոգված ծննդատան բացմանը, մայիսի 14-ին, ներկա էին Արարատի մարզպետը, Առողջապահության փոխնախարարը, Ֆրանսիայի դեսպանության մշակութային հարցերով խորհրդականը, Դրագինյանի քաղաքապետարանի արտաքին կապերի բաժնի ղեկավարը և Lions Club-ի նախագահը:

    Դրագինյանի Lions Club-ի կողմից ֆինանսավորված այս ծրագիրը, որն ավարտվեց չորս շաբաթ տևողությամբ վերանորոգման աշխատանքներով, իրականացվել է կամավորների խմբի կողմից:

    lire plus

  • Գենդերային հավասարության միջազգային շաբաթ (GIZ)

    Տղամարդ-կին հավասարության միջազգային շաբաթվա շրջանակներում, /2012թ. մարտի 5-ից 10-ը/ Միջազգային համագործակցության գերմանական ընկերությունը (GIZ Armenia) կազմակերպում է լուսանկարրական մրցույթ և ցուցահանդես «Գենդեր և կյանքի մտապատկեր» թեմայով : (...)

    lire plus

Էջի սկիզբ