Համագործակցության մեկնարկ` Երևանի Լեզվաբանական համալսարանի և Սորբոնի միջև [fr]

Վալերի Բրյուսովի անվ. լեզվաբանական համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանը, Ֆրանսիայի Դեսպան Անրի Ռենոյի ներկայությամբ ստորագրեց համագործակցության պայմանագիր Սորբոնի հետ : Այս առիթով Երևան էր ժամանել Փարիզի համալսարանի դասախոս Աիդա Գառնիկյանը : Սա առաջին ստորագրված գործընկերությունն է ֆրանսիական և հայկական համալսարանների միջև :

Այս համագործակցությունը ներառում է ուսանողների փոխանակում, համատեղ հետազոտական աշխատանքների իրականացում, ինչպես նաև ֆրանսիացի մասնագետների դասախոսություններ Բրյուսովի անվ. լեզվաբանական համալսարանում :

Հիշեցնելով, որ Բոլոնիայի գործընթացի համաժողովի կազմակերպումը 2012-2015թ.թ. վստահված է Հայաստանին, Ֆրանսիայի Դեսպանը գոհունակություն հայտնեց այս պայմանագրի ստորագրման կապակցությամբ, դրանում տեսնելով ևս մի քայլ, որ Հայաստանին տանում է դեպի Եվրոպա և հատկապես այս տարի, երբ հոկտեմբերին Վիլնյուսում, Արևելյան գոծընկերության Գագաթնաժողովին Հայաստանը կոչված է ստորագրելու ԵՄ-ի հետ ասոցիացման համաձայնագիրը :

La Rectrice, Mme Gasparian, signant la convention de coopération
L’Ambassadeur de France félicitant la Rectrice de l’Université linguistique

տպագրված ... 26/06/2018

Էջի սկիզբ