Բժշկական ինտերնատուրայի մրցույթ օտարերկրացիների համար [fr]

Մրցույթը բաց է բոլոր դիմորդների համար: Գրանցման ԼՐԱՑՎԱԾ հայտերը անհրաժեշտ է ներկայացնել դեսպանության մշակույթի բաժին մինչև ապրիլի 1-ը:

Տպելու և լրացնելու ձևաթուղթը, ընդունելության պայմանները, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունները` մասնավորապես բժշկական կրթության երրորդ փուլին վերաբերվող տեղեկությունները կարելի է գտնել Բժշկական կադրերի կառավարման ազգային կենտրոնի կայքում :

Մրցույթին կարող են մասնակցել օտարերկրացի թեկնածուները, բայց ոչ եվրոպական համայնքների, եվրոպական տնտեսական տարածքի անդամ երկրների և Անդորրայի Իշխանության քաղաքացիները, կամ էլ նրանք ովքեր ունեն բժշկական կրթության դիպլոմ, որը նրանց թույլ է տալիս բժշկական գործունեությամբ զբաղվել իրենց հայրենի երկրում կամ այն երկրում, որը շնորհել է այդ դիպլոմը :

Այսուհանդերձ վերը նշված մրցույթին գրանցվել չեն կարող Ֆրանսիայի շնորհած միջ-համալսարանական մասնագիտական դիպլոմ ունեցողները և եվրոպական համայնքների կամ եվրոպական տնտեսական տարածքի անդամ երկրների շնորհած համարժեք դիպլոմ ունեցողները:

Կընդունվեն միայն նշված առարկաներից առաջարկվող տեղերի համար մրցույթին ներկայացված հայտերը: Որոշ առարկաներից ընդունելություն չկա :

JPEG

տպագրված ... 30/03/2012

Էջի սկիզբ