Ֆրանսիայի համը. ֆրանսիական խոհարարական արվեստը ուշադրության կենտրոնում [fr]

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ս.թ. մարտի 17-ին տված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրեց Ֆրանսիայի համը (Goût de France/ Good France) միջոցառումը՝ մասնակից ռեստորանների ավագ խոհարարների հետ համատեղ : Այս առիթով ավագ խոհարարները հնարավորություն ունեցան զրուցել Ֆրանսիայի դեսպանի հետ, այնուհետև արտահայտեցին իրենց տեսակետը ֆրանսիական խոհանոցի ու խորտկագիության մասին` ներկայացնելով իրենց պատրաստած ճաշացանկը Ֆրանսիայի համը միջոցառման համար :

Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության և գլխավոր խոհարար Ալեն Դյուկասի հետ համագործակցությամբ, Goût de France / Good France «Ֆրանսիայի համը» միջոցառումը գարնանային գիշերահավասարի օրը՝ մարտի 21-ին, աշխարհի 5 մայրցամաքներում կհամախմբի ավելի քան 1500 ավագ խոհարարների տոնելու ֆրանսիական գաստրոնոմիական արվեստը : Հայաստանում միջոցառումը կընթանա մարտի 21-ից 27-ը :

Հայաստանյան միջոցառումներին կմասնակցի յոթ ռեստորան. Լա Կուչինա (Մարիոթ հյուրանոց), Արտբրիջ, Շարլ, Մոնմարտր (Փարիզ հյուրանոց) Ակումբ, Ակումբ սրճարան և Գյումրու Տիրամայր մասնագիտական վարժարանը : Միջոցառման ընթացքում, յուրաքանչյուր մասնակից ռեստորանում արժանին կմատուցվի ֆրանսիական խոհանոցի գերազանցությանը, նրա նորարարական կարողություններին, այն արժեքներին, որ նա տարածում է՝ պահը կիսելու պատրաստակամություն, հաճույք, «լավ սնվելու» կանոնների պահպանում, ինչպես նաև ժամանակակիցներին և մոլորակին : Ավագ խոհարարները հրավիրվում են ներկայացնելու իրենց ստեղծագործական տաղանդը և առաջարկելու ճաշացանկեր, որոնք կլինեն ինքնատիպ և միևնույն ժամանակ կպահպանվեն ֆրանսիական գաստրոնոմիայի կանոնները : Այս միջոցառման նպատակն է խթանել թարմ, սեզոնային և տեղական սննդամթերքով պատրաստված կերակրատեսակներով հարուստ խոհանոցը նախապատվությունը տալով բանջանրեղենին և հացահատիկային բույսերին՝ ներառելով սննդակարգային վերջին սկզբունքները :

Միջոցառման շրջանակներում, Ֆրանսիայի դեսպանությունը մարտի 22-ին, ժամը 18.30-ին հայ հանդիսատեսին հրավիրում է Մոսկվա կինոթատրոն դիտելու « Ելիսեյան պալատի համադամ ուտեստները» ֆիլմը (մուտքն ազատ է, ֆիլմը կցուցադրվի ռուսերեն թարգմանությամբ) : Ներշնչված Հանրապետության նախագահ Ֆրանսուա Միտերանի նախկին խոհարար Դանիել Մազե –Դելպյոշի կյանքի պատմությամբ, այս ֆիլմը հանդիսատեսին տանում է Ելիսեյան պալատի խոհանոցի կուլիսներ, որտեղ ճաշերը պատրաստվում են ամենայն ջերմեռանդությամբ : Գլխավոր դերում նկարահանվել է Քեթրին Ֆրոթը, ով այս տարվա Սեզար մրցանակաբաշխությանը պարգևատրվեց «Մարգարիտ» ֆիլմում իր մարմնավորած դերի համար :

Ֆրանսիայի դեսպանությունը շնորհակալություն է հայտնում միջոցառման հովանավորներին՝ Վինո & Վինո, Աբրիկոն, Կարֆուր, Պերնո Ռիկար, Սիլ Գրուպ, Ալֆա-Ֆուդ, Բագեթ ենդ Կո և Նուշիկյան Պրինտ տպագրատուն :

տպագրված ... 20/12/2018

Էջի սկիզբ