Արևորդի 6-րդ միջազգային բնապահպանական փառատոն [fr]
2007 թվականին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ ստեղծված փառատոնի նպատակն է բարձրաձայնել Հայաստանի և Կովկասյան տարածաշրջանի բնապահպանական խնդիրների մասին, խթանել ստեղծարար առաջարկները և լուծումներ որոնել դրանց իրագործման համար:
Արևորդի 6-րդ փառատոնը կանցկացվի այս տարվա նոյեմբերի 11-ից 14-ը Երևանում: Ֆրանսիան փառատոնին կմասնակցի առնվազն 4 ֆիլմով, որոնք կցուցադրվեն փառատոնի ընթացքում:
• Իսլանդական հակադրություն - 6րոպե, Սեբաստիան Դյուհեմ, Ֆրանսիա (ֆրանսերեն, անգլերեն, հայերեն), 2016թ.
Կցուցադրվի նոյեմբերի 11-ին, ժամը 17-ին, ԷՕՆ ակումբում և նոյեմբերի 13-ին, ժ.13.30 Մասս Մեդիա գիտակրթական կենտրոնում :
• Շարժվող անտառ - 27 րոպե, Էմանուել Քոկլու և Յանեթ Շալտեր, Ֆրանսիա (ֆրանսերեն, անգլերեն, հայերեն), 2015թ.
Արմավենու յուղը Ինդոնոզիայում զանգվածային անտառահատման պատճառ է հանդսանում: Ամբողջական էկոհամակարգեր վտանգի տակ են, այնպես ինչպես ինչպես տեղաբնակները: Բորնեոյում և Սումատրայում, տեղական ՀԿ-ները մեզ համար բացահայտում են իրականության բոլոր կողմերը և պայքարում՝ փորձելու վերականգնել Մարդու և Բնության միջև որոշակի հավասարակշռություն:
Կցուցադրվի նոյեմբերի 11-ին, ժամը 12-ին, Մասս Մեդիա գիտակրթական կենտրոնում և նոյեմբերի 14-ին, ժ.15.10-ին Հայկական Ալիանս ֆրանսեզում :
• Իմաստի փնտրտուք -1ժ.24րոպե, Նաթանայել Կոստ և Մարկ դը լա Մենարդիեր (ֆրանսերեն, անգլերեն, հայերեն), 2015թ.
Զինված փոքրիկ կամերայով և միկրոֆոնով, նրանք փորձում են հասկանալ թե որն է ներկայիս խնդիրների պատճառը և որտեղից է գալիս այս փոփոխությունը : Հնդկաստանից Գվատեմալա, անցնելով Սան-Ֆրանցիսկոյով և Արդեշով, նրանց ունեցած աշխարհայացքն սկսում է երերալ…
Հյուսված իրական հանդիպումների, կասկածների և ուրախությունների շուրջ, նրանց ճամփորդությունը մեզ հրավիրում է վերանայել մեր վերաբերմունքը բնության, երջանկության և կյանքի իմաստի վերաբերյալ : 87 րոպե, որպեսզի մեր մեջ ուժ գտնենք և ձգտենք փոփոխության՝ ինքներս մեր, այնուհետև հասարակության մեջ:
Կցուցադրվի նոյեմբերի 12-ին, ժամը 16-ին, Թումոյում և նոյեմբերի 14-ին, ժ.15.45-ին Հայկական Ալիանս ֆրանսեզում :
• Ջուր -2 րոպե , Ժերոմ Շուֆ, Ֆրանսիա, 2015թ.
Ժամանակակից մարդու օրն սկսվում է : Սակայն մոլորակի մյուս ծայրում, մի երեխա նրան է նայում…
Կցուցադրվի նոյեմբերի 14-ին, ժամը 15-ին, Հայկական Ալիանս ֆրանսեզում :
• Յան-Արտուս Բերտրանի լուսանկարչական ցուցահանդեսը «Կայուն զարգացում, Ինչու՞» : Բացումը ժ.17-ին Մոսկվա կինոթատրոնում :