Պիեռ Լըմետրը 2013թ. «Գոնկուր» գրական մրցանակի դափնեկիր [fr]

Իսկ « Ֆեմինա մրցանակը » շնորհվել է կամերունցի վիպասան Լեոնորա Միանոյին, իր` La saison de l’ombre երկի համար:

JPEG - 9.9 ko
Pierre Lemaitre, lauréat du Goncourt 2013
JPEG - 33 ko
Leonora Miano, lauréate du prix Femina 2013

Նոյեմբերի 4-ին Պիեր Լըմետրը ստացավ 2013թ. Գոնկուր մրցանակը իր վերջին` Au revoir là-haut գրքի համար : Առաջին համաշխարհային պատերազմի նախաշեմին, հեղինակավոր այս մրցանակը շնորհվեց մի վեպի, որը նվիրված է 14-18թ.թ. պատերազմին և զինադադարից հետո երկու փրկվածների գոյատևման պատմությանը, որոնցից մեկը` gueule cassée (այսպես էին անվանում պատերազմի ժամանակ լուրջ /մասնավորապես դեմքից/ վիրավորված զինվորներին, / ծ.թ.): Պիեռ Լըմետրը, ով Գոնկուրյան հեղինակավոր մրցանակի դափնեկիր պաշտոնում փոխարինում է Ժերոմ Ֆերարիին, 62 տարեկան է: Հեղինակը, որ մինչ այժմ հայտնի էր շուրջ 20 լեզվով թարգմանված և բազմաթիվ մրցանակների արժանացած իր դետեկտիվ վեպերով, «Թայմս» ամսագրի կողմից բնութագրվել է որպես «նոր Ստիգ Լարսոն», խոսքը «Միլենիում» հայտնի եռերգության հռչակավոր հեղինակի մասին է: Իր Au revoir là-haut վեպով նա այս անգամ հրաժարվում է դետեկտիվ ժանրից:

Լուրջ և լուսավոր արձակի վարպետ Լեոնորա Միանոյին նոյեմբերի 6-ին շնորհվեց Ֆեմինա մրցանակը նրա թվով յոթերորդ`«La saison de l’ombre» վեպի համար: Նա պատմում է մի ողջ երկրի`Աֆրիկայի ողբերգությունը առաջին գաղութարարների գալստյան և սիրելիների կորստյան հետ բախումից հետո: Կամերունցի գրող Լեոնորա Միանոն ծնված 1973թ. Դուալայում, նշանավորում է ֆրանկոֆոնիայի գրական կենսունակությունը: Նրա ստեղծագործությունները համաշխարհային մակարդակով հայտնի են բոլոր նրանց համար, ովքեր խոսում են այդ լեզվով:

Այս պատմության վարագույրը, որից հնարավոր չէ կտրվել մինչև այն չկարդաս մինչև վերջ, բարձրանում է 1918թ. նոյեմբերին: Զինադադարը մոտենում է, բայց մարտերը շարունակում են մնալ թեժ: Այս ֆոնի վրա ասպարեզում երևում են զինվորներ Ալբեր Մայարը և Էդուար Պերիկուրը: Հանդարտ և համեստ բնավորության տեր Ալբերը հասկացել է, որ պատերազմը «մի հսկայական վիճակախաղ է իսկական գնդակներով»: Երկրորդ զինվորը` ժպտերես և արվեստագետի խառնվածքով Էդուարը սերում է բարեկեցիկ ընտանիքից: Նրանք երկուսն էլ ծառայում են Լեյտենանտ Անրի դ’Օլնեյ-Պրադելի հրամանատարության ներքո: Սնանկացած արիստոկրատ, ով մարտի դաշտում «ցլի վճռականությամբ» վազում է դեպի թշնամին և նետվում գրավելու 113 տեղամասը: Պիեռ Լըմետրի հերոսներին սպասվում են տարբեր ճակատագրեր: Հայրենասեր և բազմաթիվ շքանշաններով պարգևատրված Անրին 30 տարեկանում դառնում է միլիոնատեր` հաշվարկով ամուսնության շնորհիվ, որին մասնակցում էր անձամբ նախագահ Պուանկարեն, վարում է շքեղ ավտոմեքենա և սիրաբանում կնոջ ընկերուհիների հետ: Առանց գռոշի զորացրված Ալբելը խնամում է կոտրված ծնոտով ընկերոջը` Էդուարին: Իսկ Էդուարը, որը համարում է թե զոհվել է հանուն հայրենիքի, մնացել է առանց ծնոտի և մորֆինից կախվածության մեջ:
Այս գործը, որ արժանին է հատուցում ռոմանտիկ գրականությանը` սկսած Բալզակից մինչև Մորիս Լըբլան, մի անժխտելի հաջողություն է: Ընթերցողին անընդհատ պահելով լարվածության մեջ, չխնայելով անսպասելի զարգացումներն ու անակնկալները, Պիեռ Լըմետրը նույնքան կարևորություն է տալիս գործողությանը, որքան հոգեբանական գործոնին: Եվ նկարագրում է Առաջին համաշխարհայինից հետո Ֆրանսիայի սարսափելի կերպարը: Երկիր, որ զարգանում է երկու արագությամբ և որտեղ հեղինակի երեք հերոսների ճանապարհները խաչվում են, և նրանք նավարկում են ինչպես կարող են, յուրաքանչյուրն իր ձևով օգտագործելով մեղավորությունն ու խաբկանքը:

Ալեքսանդր Ֆիյոն, Le Journal du Dimanche (04/11/2013)

La Saison de l’ombre (հատված)

«Եթե նրանց որդիները երբևէ չգտնվեն, եթե նգամբին չբացահայտի, թե ինչ է նրանց պատահել, ապա այս մայրերի վիշտը հնարավոր չի լինի պատմել : Համայնքը կմոռանա տաս երիտասարդ նորակոչիկներին և երկու հասուն տղամարդկանց, որոնք հօդս ցնդեցին մեծ հրդեհի ժամանակ : Կրակի մասին ոչինչ չի ասվի : Ո՞վ կուզի ճաշակել պարտության հուշը» :

Մենք գտնվում ենք Արևադարձային Աֆրիկայում, ինչ որ տեղ երկրի ներսում, Մուլունգո ցեղի մոտ : Ավագ որդիները չկան, նրանց մայրերը հավաքվել են մի կողմում: Այս ի՞նչ դժբախտություն է կախվել գյուղի գլխին: Ու՞ր են տղաները: Նախաձեռնողական և վտանգավոր որոնումների ընթացքում ցեղի պատվիրակները, առաջնորդ Մուֆակոն և երեք քաջարի մայրեր հասկանում են, որ իրենց հարևան Բվելեները նրանց առևանգել և վաճառել են հյուսիսից ծովով եկած օտարերկրացիներին » :

Լուսանկարները` Թիերի Ռաջիկի

տպագրված ... 22/11/2013

Էջի սկիզբ