Մարտիրոս Սարյանի << Երկխոսություն հավերժության հետ ցուցահանդեսը>> Մատենադարանում [fr]

Այս երեքշաբթի, հունիսի 29-ին, Ֆրանսիայի Դեսպան Անրի Ռենոն այցելեց Մարտիրոս Սարյանի <<Երկխոսություն հավերժության հետ>> ցուցահանդեսը Մատենադարանում : Իր բացման օրից ի վեր /24-ը դեկտեմբերի/ ցուցահանդեսն արդեն հյուրընկալել է բազմաթիվ այցելուների, և այն կընթանա մինչև նոյեմբերի 5-ը :

JPEG JPEG

Այդ առիթով Երևանում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն և նկարչի թոռնուհի Տ. Ռուզան Սարյանը Դեսպանին ներկայացրեց հայ գեղանկարչության խորհրդանիշ վարպետի ստեղծագործությունները :

JPEG - 99.8 ko
Դեսպանը հիանում է <<Ծիրանենիներիի տակ>> կտավով, որը մեկնաբանում է Ռուզան Սարյանը

JPEG JPEG

Դեսպանը շրջում է ցուցահանդեսով Մարտիրոս Սարյանի տուն- թանգարանի տնօրեն՝ Տիկին Ռուզան Սարյանի հետ

Մարտիրոս Սարյանը / 1880-1972/ մեծացել է Ռոստովում և սովորել է Մոսկվայում : 1901թ. նա առաջին անգամ գալիս է Հայաստան և մի քանի տարի անց հաստատվում է այստեղ : Նա համարվում է հայկական ժամանակակից գեղանկարչության հիմնադիրը : Նրա վրձնի գույները վառ ու կենդանի են, և նրա կտավները կարծես լուսարձակում են :

<<Գույնը պետք է երգի : Այն պետք է արտահայտի ցանկացած էակի հոգում ապրող կենաց շունչը : Օգտագործելով գույնը, ես այն ավելի վառ եմ դարձնում իրականությունից, որպեսզի լույսը ավելի փայլուն լինի իմ աշխատանքներում :>>
Մարտիրոս Սարյան

JPEG - 61.7 ko
Մարտիրոս Սարյանը / 1880-1972/

տպագրված ... 30/07/2014

Էջի սկիզբ