Դեսպանի այցը Դիլիջան և Իջևան [fr]

Նոյեմբերի 14-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ն.Գ. պարոն Շարպանտիեն այցելեց Տավուշի մարզ և հանդիեց Դիլիջանի և Իջևանի քաղաքապետներին, ինչպես նաև փոխմարզպետին: Այցի ընթացքում դեսպանին ուղեկցում էր Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր պարոն Ժան-Մարկ Լըվեստը:

Այցը Դիլիջան սկսվեց քաղաքապետ պարոն Արմեն Սանթրոսյանի հետ հանդիպումով, որի ընթացքում խոսվեց քաղաքի զարգացման, նշվեց Տավուշի մարզի և Ֆրանսիայի Օ-դը Սենի դեպարտամենտի Գլխավոր խորհրդի միջև հաստատված ապակենտրոնացված համագործակցությունը:

Այցը նաև առիթ էր ծանաոթանալու 2014-ին բացված UWC միջազգային քոլեջին, որտեղ սովորում են 16-18 տարեկան 120 լիցեիստներ, ինչպես նաև այցելել Դիլիջանի վերապատրաստաման և մշակութային համայնքային մեծ կենտրոն, որի միջոցով էլ կազմակերպվում են քաղաքի երիտասարդների և բնակիչների հանդիպումները Միջազգայի քոլոջի ուսանողների հետ: Այդ հաստատությունները ֆինանսավորվում են քաղաքի զարգացման ծրագրերում ներգրավված IDeA հիմնադրամի կողմից: Նշված հաստատություններում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում դեսպանության պատվիրակությանն ուղեկեցում էր հիմնադրամի տնօրեն պարոն Էդգար Մանուկյանը:

Կեսօրից հետո դեսպանը մեկնեց Իջևան, որտեղ հանդիպում ունեցավ քաղաքապետի և փախմարզպետի հետ: Հանդիպման ընթացքում խոսվեց տարածաշրջանի զարգացման մասին, որին օժանդակում են Ռոն-Ալպ շրջանը և Վալանս քաղաքը, մասնավորապես ենթակառուցվածքների և զբոսաշջության ոլորտում: Դեսպանը գոհունակություն հայտնեց Տավուշի մարզի և Օ-դը Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի երկարատև համագործակցության առնչությամբ՝ նշելով, որ այն կարող է օրինակ ծառայել այլ համայնքների և գործակցությունների համար:

Սույն թվականի դեկտեմբերի 1-2-ը կայանալիք Ապակենտրոնացված համագործակցության համաժողովին ընդառաջ, դեսպանն ընդգծեց ֆրանսիական և հայակական ՏԻ մարմաինների համար նոր կապեր ստեղծելու և համագործակցությունը զարգացնելու տեսանկյունից վերջինիս կարևորությունը:

տպագրված ... 07/02/2020

Էջի սկիզբ