Զարգացան ֆրանսիական գործակալությունը (ԶՖԳ) Հայաստանի Հանրապետության հետ ստորագրել է 40 մլն եվրոյի վարկային համաձայնագիր՝ բազմասեկտորային բարեփոխումների ծրագրի իրականացման համար [fr]

Երևան, 30 նոյեմբերի 2016թ. Զարգացան ֆրանսիական գործակալությունն այսօր 40 մլն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության հետ, բազմասեկտորային բարեփոխումների ծրագրի իրականացումը ինանսավորելու նպատակով: Ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ ՀՀ ինանսների նախարար Վարդան Արամյանի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի և ԶՖԳ-ի Ասիայի վարչության փոխտնօրեն Ժան-Կլոդ Պիրի ներկայությամբ :

Այս ֆինանսավորման նպատակն է ստեղծել հարկային և սոցիալական ավելի կայուն միջավայր, շրջակա միջավայրի ռեսուրսների ավելի կենսունակ առավարում և մրցունակ և գրավիչ տնտեսական տարածք Հայաստանում: Այն մասնավորապես կաջակցի ներքին հարկային ռեսուրսների ավելի մեծ մոբիլիզացիային նվիրված բարեփոխումներին, ոռոգման ենթակառուցվածքների կառավարման արելավմանը, սոցիալական ծածկույթի ընդլայնմանը՝մասնավորապես անապահովների համար, գործարար միջավայրի բարելավմանը, առևտրական փոխանակումների յուրացմանը և վարկերի մատչելիության զարգացմանը:

Այս ծրագիրն էլ ավելի կամրապնդի ԶՖԳ-ի դերը Հայաստանում, որտեղ ործունեություն է ծավալում դեռևս 2013թվականից: «Մենք շատ ուրախ ենք Հայաստանի Հանրապետության հետ այս ֆինանսական համաձայնագրի ստորագրման համար: Այն նշանավորում է Ֆրանսիայի աճող հանձնառությունն ի նպաստ Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացման: Այս ֆինանսավորումը կնպաստի տնտեսական աճի աշխուժացմանը և շխատատեղերի ստեղծմանը », հայտարարեց Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

Սա ԶՖԳ-ի իրականացրած երրորդ ծրագիրն է Հայաստանում: Վարկի առաջին գիծը տրամադրվել է 2013թվականին NMC Ազգային հիփոթեքային հիմնադրամին՝ անապահով ընտանիքների բնակարանների էներգետիկ արդյունավետության և վերանորոգման ներդրումների համար ֆինասավորման առաջարկը զարգացնելու նպատակով : Երկրորդ վարկը ՀՀ-ին տրամադրվել է 2015թ. Վեդիի ջրամբարի և առնչվող ենթակառուցվածքների կառուցումը ֆինանսավորելու նպատակով : ԶՖԳ-ի կողմից Հայաստանին տրամադրված ընդհանուր գումարը կազմում է 127 մլն եվրո :

Նշենք, որ՝

Զարգացան ֆրանսիական գործակալությունը (ԶՖԳ), ֆինանսական հանրային հաստատություն է, որն իրականացնում է ֆրանսիական կառավարության կողմից սահմանված զարգացման քաղաքականություն, գործում է հանուն աղքատության հաղթահարման և կայուն զարգացման: Աշխարհի 4 մայրցամաքներում, 75 գրասենյակների իր ցանցով, ԶՖԳ-ն ֆինանսավորում և աջակցում է այնպիսի ծրագրեր, որոնք բարելավում են բնակչության կենսապայմանները, աջակցում են տնտեսական աճին և պաշտպանում մոլորակը: 2015թվականին ԶՖԳ-ն 8,3 միլիարդ եվրո է տրամադրել զարգացող երկրների զարգացման ծրագրերի ինանսավորմանը և հօգուտ Անդրծովյան երկրների:

տպագրված ... 01/06/2017

Էջի սկիզբ