Եվրոպական հարցերի Պետքարտուղարի հայտարարությունը

Եվրամիություն-Հայաստան

Եվրոպական հարցերով Պետքարտուղար պարոն Հալեմ Դեզիրը, ողջունում է այսօր
Արտաքին գործերի խորհրդի ժողովի կողմից մանդատի հաստատումը, որով
Եվրահանձնաժողովը լիազորվում է բանակցություններ սկսել ԵՄ-Հայաստան
համագարծակցության վերաբերյալ շրջանակային համաձայնագիր կնքելու նպատակով:

Սույն որոշումը կարևոր փուլ է Եվրամիության և 2009 թվականից Արևելյան
գործընկերության մասնակից Հայաստանի հարաբերությունների համար : Համաձայն
Ֆրանսիայի կողմից սատարված բացառիկ ասոցացման բանաձևի, ապագա
համձայանգիրը պետք է հնարավորություն ընձեռի ամրապնդելու տնտեսական,
քաղաքական և մշակութային շփումներրը Եվրամիության և Հայաստանի միջև,
միաժամանակ հարգելով Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու
Հայաստանի որոշումը:

Վստահելով այդ բանակցությունների նկատմամբ հայկական իշխանությունների
կռուցողական ներգրավվածությանը, Եվրոպական հարցերի Պետքարտուղարը կոչ է
անում արագ կնքել այդ համաձայնագիրը և վերահաստատում է Ֆրանսիայի
պատրաստակամությունը օժանդակել Հայատանին երկրի արդիականացման և
տնտեսական զարգացմնան համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացման
գործում:

տպագրված ... 20/12/2018

Էջի սկիզբ