Ամին Մաալուֆը ընդունվում է Ֆրանսիական Ակադեմիա [fr]

Լիբանանյան ծագմամբ ֆրանսիացի գրող Ամին Մաալուֆը պաշտոնապես Ֆրանսիական Ակադեմիա է ընդունվում հունիսի 14-ին, փոխարինելով 2009թ. վախճանված, մարդաբան Կլոդ-Լեվի-Ստրոսին :

Բեյրութում, ուսումնասիրելով սոցիոլոգիան և տնտեսական գիտությունները, նա դառնում է լրագրող : Լիբանանում տիրող քաղաքացիական պատերազմը նրան ստիպում է արտագաղթել Ֆրանսիա :

Մաալուֆը թողնում է լրագրությունը, որպեսզի նվիրվի գրելուն և, 1985թ. հրատարակում է իր առաջին երկը` «Խաչակրաց արշավանքները արաբների աչքերով» :

Արաբական մշակույթը կրող Ամին Մաալուֆն իր ստեղծագործությունների համար ընտրում է ֆրանսերեն լեզուն : 1986թ., իր «Տանիոսի ժայռը» (Le rocher de Tanios ) վեպի համար, նա արժանանում է Գոնկուր հեղինակավոր մրցանակին:

JPEG

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ