«Երեք գույն` Կապույտ» ֆիլմի ցուցադրումը «Ակումբ» ռեստորանում [fr]

Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում, ՀՀ-ում Լեհաստանի դեսպանությունն առաջարկում է դիտել Քշիշտոֆ Կիեսլովսկու «Երեք գույն» եռերգությունը :

Եռերգության առաջին մասը`«Երեք գույն` Կապույտ», որն արժանացել է Վենետիկի միջազգային կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակին և ֆրանսիական «Սեզար» ազգային կինոմրցանակին (Ժյուլիետ Բինոշը ճանաչվեց լավագույն դերասանուհի), կցուցադրվի մարտի 15-ին ժամը 20-ին «Ակումբ» ռեստորանում (Թումանյան 40) :

«Երեք գույն`Սպիտակ » (1994) մասի ցուցադրումը նախատեսվում է մարտի 22-ին ժամը 20-ին «Ակումբ» -ում: Եռերգության այս մասը Բեռլինի միջազգային կինոփառատոնում արժանացել է «Արծաթե Արջ» մրցանակին :

Սեզար շահած «Երեք գույն`Կարմիր » մասը կցուցադրվի կրկին «Ակումբ» ռեստորանում մարտի 29-ին ժամը 20-ին :

JPEG
JPEG
JPEG

տպագրված ... 01/06/2017

Էջի սկիզբ