Հայաստան և Ադրբեջան- Լեռնային Ղարաբաղի հակամարտություն – Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարար Լորան Ֆաբիուսի պատասխանը Ազգային Ժողովի հարցին (Փարիզ, 23/09/2014)

1997թվականից ի վեր, Ֆրանսիան, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ միասին ստանձնել է Մինսկի խմբի համանախագահությունը, որը ԵԱՀԿ-ի շրջանակներում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար բանակցային լուծում գտնելու նպատակով Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդես է գալիս միջնորդական առաքելությամբ : Այս առումով, Ֆրանսիան ուղղակիորեն ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի Արտգործնախարարների վարած բանակցային գործընթացում : Ֆրանսիական իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պարբերաբար քննարկում են պաշտոնական Բաքվի և Երևանի հետ :

Բանակցային գործընթացին նոր թափ հաղորդելու նպատակով, Ֆրանսիայի Հանրապետության Նախագահը, այս տարվա մայիսի 11-ին և 13-ին Բաքու, այնուհետև Երևան կատարած այցի ընթացքում, իր հայ և ադրբեջանցի գործընկերներին առաջարկել է աշնանը հանդիպել Փարիզում, քննարկելու հակամարտության լուծման ուղիներ, հակամարտություն, որը չնայած արդեն քսան տարի գործող հրադադարի ռեժիմին, շարունակում է բացասական ազդեցություն ունենալ կողմերի վրա :

Ձգձգվող այս հակամարտության ցանկացած տևական լուծում պետք է հարգի ուժի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքները :

Աղբյուրը՝ Ֆրանսիայի Ազգային Ժողովի կայք

publié le 01/10/2014

haut de la page