Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի ստեղծումը [fr]

JPEG
2022թ․ ստեղծված Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը Ֆրանսիայի դեսպանության լեզվական, համալսարանական և մշակութային քաղաքականությունը վարող բաժինն է։

Ինստիտուտը սերտորեն համագործակցում է Հայաստանում ֆրանսիական ցանցի այլ դերակատարների՝ ՀՖՀՀ-ի և Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի հետ։

Ինստիտուտն իր գործունեությունը հայ հանրության համար կսկսի 2023թ․հետևյալ երեք ուղղություններով․

-  Լեզվի կենտրոն (ընդհանուր ֆրանսերենի խմբակային և անհատական, ինչպես նաև թիրախային դասընթացներ բոլոր մակարդակներում չափահասների և երեխաների համար) և վկայագրերի կենտրոն (DELF/DALF, TCF),

-  Campus France տարածք, որը կոչված է ուղղորդելու հայ ուսանողներին իրենց ուսումը Ֆրանսիայում շարունակելու գործում և կառավարելու է գրանցումներն ու Ֆրանսիա մեկնելուն ուղղված քայլերը Etudes en France (Ուսում Ֆրանսիայում) գործընթացի շրջանակում,

-  Մշակութային ծառայություն, որը կզբաղվի բազմագիտակարգային գեղարվեստական ծրագիր կազմելու, այն իրագործելու հարցերով և մտքերի փոխանակությունով։ Մշակութային ծրագիրը կկազմվի տեղական դերակատարների (ԿԳՄՍ նախարարություն, տեղական ինքնակառավարման մարմիններ, մշակութային վայրեր, փառատոններ, համալսարաններ) հետ գործընկերությամբ՝ շեշտը դնելով ժամանակակից ստեղծագործության և ֆրանս-հայկական համագործակցության վրա։

տպագրված ... 06/10/2023

Էջի սկիզբ