Ֆրանս հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն [fr]

Le Centre d'Enseignement Professionnel Franco-Arménien - JPEG
Ֆրանս հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնը (CEPFA) ստեղծվել է 2000թ. հունիսին՝ Ռոն -Հայաստան վերապատրաստում փոխանակումներ (RAFE) ասոցիացիայի և Ռոնի մասնագիտական կրթության ընկերության (SEPR),նախաձեռնությամբ և Ֆրանսիայի բազմաթիվ հանրային դերակատարների (տեղական իշխանություններ, Սենատ, ԱԳՆ) և ՀՀ իշխանությունների աջակցությամբ: Լիոնի մետրոպոլն այսօր CEPFA-ի գլխավոր գործընկերն է:

CEPFA-ն առաջարկում է 2-3 տարով տեխնիկական կրթություն հետևյալ մասնագիտությունների գծով`

CEPFA-ն պարբերաբար օգտվում է SEPR-ի դասախոսների ներկայությունից, իսկ ֆրանսերենի դասավանդումը ներառված է ուսումնական ծրագրում: CEPFA-ի կողմից տրամադրվող դիպլոմները պետական նմուշի դիպլոմներ են և համապատասխանում են ֆրանսիական մասնագիտական հավատարմագրման վկայագրին (CAP) և մասնագիտական բակալորեային: Ստացած մասնագիտությունների վկայականը ստորագրված է SEPR-ի և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

Ավելին՝
http://www.fcepfa.am
https://www.facebook.com/lyceefrancoarm/

տպագրված ... 06/04/2020

Էջի սկիզբ