<< Ֆրանսերենը իմ պատկերացմամբ>>

<<Ֆրանսերենը իմ պատկերացմամբ>> ծրագիրը Ֆրանսիայի Նախագահի նախաձեռնած քաղաքացիների հարցումն է, որի նպատակն է խթանել ֆրանսերենի դասավանդումը և բազմալեզվության գաղափարը աշխարհում : Ֆրանսիայի Եվրոպական հարցերի և արտաքին գործերի, Մշակույթի, Ազգային Կրթության, Բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարությունների կողմից սատարված այս ծրագիրը կընթանա երկու փուլով՝

- Հունվարի 26-ին մեկնարկած քաղաքացիների հարցում, որի նպատակն է կենտրոնացնել գաղափարներ և առաջարկություններ ` աշխարհում ֆրանսերեն լեզվի ուսուցման խթանման համար: Առաջարկները կտեղադրվեն www.monideepourlefrancais.com կայքում, որը կգործի մինչեւ մարտի 20-ը՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը: Խոշոր քարոզարշավ կկազմակերպվի նաև Ֆրանսիական Ինստիտուտի սոցիալական ցանցերում, հեշթեգ #monideepourlefrancais-ի միջոցով:

- Փետրվարի 14-ին և 15-ին Փարիզում կկայանա միջազգային կոնֆերանս աշխարհում ֆրանսերեն լեզվի և բազմալեզվության մասին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և տարբեր ազգությունների երիտասարդ քաղաքացիների մասնակցությամբ, ովքեր աչքի են ընկել իրենց նորարարական մոտեցումներով:

2018 թ. մարտ ամսվա սկզբին համացանցում ներկայացված առաջարկների ամփոփումը եւ համաժողովում անցկացված քննարկումների արդյունքները կփոխանցվեն Հանրապետության Նախագահին: Այն թույլ կտա ուղղորդել և ամրապնդել ֆրանսերենի և այլ լեզուների ուսուցման խթանման ընդհանուր ծրագիրը, որը նախագահը ցանկանում է գործարկել հենց այս տարի:

Տեղադրեք ձեր առաջարկներն ու մտահաղացումները այստեղ, ֆրանկոֆոնիայի տարածման համար:

#monideepourlefrancais

JPEG

տպագրված ... 07/02/2018

Էջի սկիզբ