«The Pilgreens»՝ նորարարական նախագիծ ի նպաստ այլընտրանքային էներգիայի [fr]

Լյուդվիգ Մերցը, Կարեն Կուլակիանը և Ռեմի Ֆերնանդես-Դանդրեն, առավել հայտնի «The Pilgreens» անվան տակ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն ժամանեցին շաբաթ, հոկտեմբերի 24-ին: Համապատասխանաբար 23, 25 և 27 տարեկան այս երեք երիտասարդները որոշել են Բանգկոկ-Թուլուզ ճանապարհը՝ 20 000կմ, անցնել տուկ-տուկով (հարավ-արևելյան Ասիայի ավանդական երեքակնանի մեքենա): Ավելին, մեքենայի առանձնահատկությունն այն է, որ այն աշխատում է միմիայն էլեկտրականությամբ. հոսանքով վերալիքավորվող լիթիումային երկու մարտկոցը, ինչպես նաև տանիքին տեղադրված արևային վահանակը ավտոմեքենայի լիցքավորմանն անհրաժեշտ էներգիայի միակ աղբյուրն են: «The Pilgreens»-ն այսպիսով 120 օր տևողությամբ ճամփորդության ընթացքում անցնելու է 16 երկրով:

JPEG

Ֆրանսիայի դեսպանատան դիմաց լրագրողների հարցերին պատասխանելուց հետո, «The Pilgreens»-ի անդամներից մեկը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Ֆրանսիական համալսարանի ներկայացուցիչների ուղեկցությամբ, տուկ-տուկի ղեկին ուղևորվեց դեպի Ֆրանսիական համալսարան, որտեղ նրանց նվիրված գիտաժողով էր տեղի ունենալու համալսարանի ռեկտոր պարոն Ժան-Մարկ Լավեստի և ուսանողների մասնակցությամբ:

JPEG

Գիտաժողովի ընթացքում «The Pilgreens»-ը անդրադարձավ նախագծի ստեղծմանը, բնապահպանական խնդիրների, ինչպես նաև խրախուսեց COP21-ի (ՄԱԿ-ի կլիմայական փոփոխությունների մասին համաժողով) խթանումը: Բնապահպանական առումով մտածելակերպը փոխելու ցանկությունից զատ, նրանք նաև երիտասարդությանը հորդորեցին հավատալ իր ներուժին և համարձակ լինել: .

JPEG

Թեև վերջնական նպատակակետ է հանդիսանում Թուլուզը, «The Pilgreens»-ն իր նախագիծը կներկայացնի գալիք նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 11-ը կայանլիք COP21 համաժողովի ընթացքում:

Ֆրանսիայի դեսպանությունը «The Pilgreens»-ին մաղթում է գերազանց ուղևորություն և բարի վերադարձ Ֆրանսիա:

Մանրամասների համար այցելել հետևյալ կայքէջը http://the-pilgreens.com/ կամ նրանց ֆեյսբուքյան էջը https://www.facebook.com/thepilgreens/timeline: .

տպագրված ... 27/10/2015

Էջի սկիզբ