Research in Paris [fr]

Հետազոտություններ իրականացնելու համար արտասահմանցի գիտնականների հյուրընկալումը քաղաքապետարանի քաղաքականության առաջնահերթություններից մեկն է: Գիտնականների շարժունակությունը և միջազգային փոխանակումը խթանելը շատ կարևոր է փարիզյան հետազոտությունների առաջխաղացման և դինամիզմի համար:

2003 թ. - ից ի վեր Փարիզն առաջարկում է արտասահմանցի գիտնականներին` հետ - դոկտորանտներին և ավագ հետազոտողներին, Փարիզի հետազոտական հանրային լաբորատորիաներում (Paris intra muros) սահմանափակ ժամկետով հյուրընկալության ընտրողական ծրագիր:

Այս ծրագրի նպատակն է հեշտացնել նոր տևական համագործակցությունների հաստատումը և ամրապնդել եղած համագործակցություններն արտասահմանյան մեծ քաղաքների և Փարիզի հետազոտական կենտրոնների միջև:

Ժան – Լուի Միսիկան` Ժան – Լուի Միսիկան` զարգացման, հետազոտության և համալսարանական համագործակցության գծով քաղաքապետի տեղակալը, մայրաքաղաքի հետազոտական խմբերի պահանջները բավարարելու նպատակով խրախուսել է գիտնականներ հրավիրելու այս ծրագիրը, որպեսզի այսուհետ ամեն տարի հյուրընկալվեն մոտ 70 գիտնականներ գիտության բոլոր բնագավառներից:

Սկսած այս պահից` դուք կարող եք միանալ Փարիզի ինտերնետային կայքին կամ դրա անգլերեն տարբերակին` դիմում – հայտ ներկայացնելու ընդհանուր պայմաններին ծանոթանալու համար:

տպագրված ... 13/08/2014

Էջի սկիզբ