Paris French Tech Ticket-ի մեկնարկը. զարգացրեք ձեր ստարտ-ափ (սկսնակ) ընկերությունը Փարիզում [fr]

French Tech ծրագրի շրջանակներում, Ֆրանսիան սկսում է Paris French Tech Ticket նախագիծը այն գործարարների համար, ովքեր ցանկանում են ստեղծել կամ զարգացնել իրենց ստարտ-ափ ընկերությունը Փարիզում:

Ինչու՞ Ֆրանսիան և ինչու՞ Փարիզը

Ֆրանսիան համարվում է « ստարտ-ափ»-ի Հանրապետությունը: Ֆրանսիան, որ մեծ կարևորություն է տալիս ձեռնարկատիրությանը, ընդունում է ստարտ-ափ նախագծեր և խրախուսում դրանց աճը՝ սա զարգացման հզոր ներուժ է և աշխատատեղերի ստեղծման լայն հնարավորություն: Ֆրանսիան առաջին եվրոպական երկիրն է՝ իր տարածքում ստարտ-ափ ընկերություններ ընդունելու և երկրորդը՝ այս բնագավառում ներդրումների առումով:

Ավելի քան 40 ինկուբատորով, համատեղ աշխատանքի համար 80 տարածքներով, տարեկան ստեղծվող շուրջ 1500 ստարտ-ափ ընկերություններով, Փարիզը վկայում է բացառիկ նախաձեռնության մասին, որը ճանաչվում և բարձր գնահատականի է արժանանում միջազգային վարկանիշային աղյուսակներում:

Paris French Tech Ticket ծրագիրը

Էկոնոմիկայի նախարարության և Փարիզի քաղաքապետարանի աջակցությամբ, French Tech ծրագիրը նպատակ ունի ներգրավելու հավակնոտ ծրագրեր ունեցող միջազգային գործարարների: Մեկնարկի այս տարում, 50 գործարար Փարիզում կմասնակցեն 6 ամիս տևողությամբ առաջին սեսիային:

Ընտրվելու իրավունք ստանալու համար

- Անհրաժեշտ է կազմել երեք հոգուց բաղկացած թիմ (յուրաքանչյուր թիմում մեկ ֆրանսիացու ներգրավումը հնարավոր է)
- Մասնակիցները պետք է անպայման լինեն անգլախոս կամ ֆրանսախոս
- Պետք է ունենան ստարտ-ափ հավակնոտ ծրագիր
- 100 տոկոսանոց մասնակցություն ապահովեն Փարիզյան ծրագրի բոլոր վեց ամիսների ընթացքում

Մասնակիցներին կհատկացվի 12500եվրո (թիմի անդամներից յուրաքանչյուրին), անվճար կացարան և օժանդակություն՝ տեղավորվելու հետ կապված հարցերը դյուրացնելու համար:

Ծրագրի առաջին փորձարկումը կմեկնարկի Փարիզում 2016թ. հունվարից:

2015թ. հունիս- գրանցում / Փաթեթների ներկայացում
2015թ. սեպտեմբերի վերջ- Թեկնածությունների առաջադրման ավարտ
2016թ. դեկտեմբեր- Կհայտարարվեն մրցույթի հաղթողների անունները
2016թ. հունվար –Մրցույթի առաջին հաղթողների ժամանումը Ֆրանսիա


Ծրագրի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այցելելով՝ http://frenchtechticket.paris/

տպագրված ... 20/12/2018

Էջի սկիզբ