Հեռախոսազրույց ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ [fr]

Հանրապետության Նախագահը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ: Նախագահը շնորհավորել է Վարչապետին վերանշանակման կապակցությամբ։ Ի պատասխան Հայաստանի խնդրանքին, Հանրապետության Նախագահը իրազեկել է առաջիկա շաբաթներին COVID-19-ի դեմ պատվաստանյութի 200 000 դեղաքանակ ուղարկելու Ֆրանսիայի պատրաստակամության մասին: Պատվաստանյութը կուղարկվի Act-A նախաձեռնության շրջանակում և մեր եվրոպացի գործընկերների հետ համաձայնեցված:

Պարոն Մակրոնը և պարոն Փաշինյանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին աճող լարվածությանը: Հանրապետության նախագահը վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և հիշեցրել տարածաշրջանում կայունության վերահաստատման համար բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը: Ֆրանսիայի Հանրապետության նախագահը և Հայաստանի վարչապետը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը Մինսկի խմբի շրջանակում:

Աղբյուր` https://www.elysee.fr/emmanuel-macron/2021/08/03/entretien-telephonique-avec-m-nikol-pachinian-premier-ministre-darmenie-1

տպագրված ... 16/11/2021

Էջի սկիզբ