Մասնեի ՄԱՆՈՆ օպերա [fr]

JPEG

2018 թվականի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հոկտեմբերի 7-ին տեղի կունենա ֆրանսիացի նշանավոր կոմպոզիտոր Մասնեի ՄԱՆՈՆ օպերայի բեմադրության հայաստանյան պրեմիերան, իսկ Գալա ներկայացումը նախատեսված է հոկտեմբերի 10-ին։

Մասնեի ՄԱՆՈՆ օպերայի համաշխարհային #պրեմիերան կայացել է 1884 թ․ հունվարի 19-ին Փարիզի «Օպերա կոմիկ» թատրոնում։
Հայաստանում ՄԱՆՈՆը կներկայացվի ճանաչված դերասան և օպերային ռեժիսոր Անդրեյս #Ժագարսի բեմադրությամբ։

Ա․Ժագարսի այս բացառիկ բեմադրությունը, որն արդեն արժանացել է երաժշտական քննադատների բարձր գնահատականին, Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ Դանչենկոյի անվան ակադեմիական երաժշտական թատրոնում առաջին անգամ ներկայացվել է 2016 թ․ հունվարի 29-ին։ Ներկայացման գլխավոր դերակատարներից է եղել Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ, աշխարհի հեղինակավոր բեմերում պահանջված արտիստ, տենոր Լիպարիտ Ավետիսյանը։

Լիպարիտ Ավետիսյանը Ա․Ժագարսի բեմադրությամբ #Մասնեի ՄԱՆՈՆ օպերայում մարմնավորած Դե Գրիեի դերակերպարի համար 2017 թվականին «Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում արժանացել է «Ոսկե դիմակի»։

ՄԱՆՈՆի հայաստանյան բեմադրությունն իրականացնելու նպատակով մաեստրո Կ․Օրբելյանի հրավերով Ա․Ժագարսը Երևանում աշխատանքներն իրականացրել է իր ամբողջ ստեղծագործական անձնակազմով, որում ներգրաված են աշխարհի տարբեր երկրներից լավագույն հագուստի դիզայներները, բեմական նկարիչները և լուսային ձևավորողները։ Ռուսաստանից Հայաստան են բերվել ներկայացման բոլոր դեկորները։

Թատրոնի գեղարվեստական ղեկավար՝
Կոնստանտին #Օրբելյան /ՌԴ վաստ.արտիստ/

Տոմսերը վաճառվում են թատրոնի տոմսարկղում:

Տոմսարկղի աշխատանքային ժամերն են՝
10:00 - 20:00 /ընդմիջում՝ 14:00 - 15:00/ ամեն օր:

Տոմսերի արժեքն է՝ 5000 - 20000 ՀՀ դրամ:

տպագրված ... 06/10/2018

Էջի սկիզբ