Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական դպրոց [fr]

PNG

Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական դպրոցը Հայաստանում ֆրանսիական ներկայության գլխավոր դերակատարներից մեկն է: Հաստատությունը ճանաչվել է 2011թ. հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի կառավարության և Հայաստանի կառավարության միջև Երևանում ստորագրված մշակութային, գիտական և տեխնիկական համագործակցության ծրագրի կողմից:

Ֆրանսիական դպրոցն առաջարկում է Ֆրանսիայի կրթության նախարարության ծրագրերին համապատասխան ուսուցում ֆրանսերենով, շնորհելով ֆրանսիական դիպլոմներ.

Դպրոցն առաջարկում է լիակատար ուսումնառություն՝ մանկապարտեզից մինչև ավագ դպրոց՝

  • Մանկապարտեզ՝ 2-ից 5 տարեկան
  • Տարրական դպրոց՝ 6-ից 10 տարեկան
  • Միջին դպրոց՝ 11-ից 14 տարեկան
  • Ավագ դպրոց՝ 15-ից 18 տարեկան

2018 ուսումնական տարվա սկզբից դպրոցն առաջարկում է նաև ՀՀ ԿԳՆ-ի կողմից ճանաչված ծրագիր՝ «Բլեզ Պասկալ » գիտական խմբակի ծրագիրը, որն առաջարկում է դասընթացներ ՀՖՀ-ի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» ֆակուլտետի նախապատրաստական կուրս ընդունվելու համար: Ավելին՝ Բլեզ Պասկալ խմբակ :

Անատոլ Ֆրանսի անվան դպրոցը մեծ տեղ է հատկացնում լեզուների ուսուցմանը և աշակերտների սոցիալական և քաղաքացիական հմտությունների զարգազմանը՝ հնարավորություն տալով ընդլայնել նրանց աշխարհայացքը և մշակել ինքնուրույնություն և նախաձեռնություն դրսևորելու կարողություն:

Շնորհիվ 2017թ. նոյեմբերի 21-ին Արտերկրում ֆրանսերենի դասավանդման գործակալության հետ ստորագրած գործընկերության պայմանագրի, Անատոլ Ֆրանսի անվան դպրոցը հանդիսանում է աշխարհի 137 երկրներում 492 դպրոցական հաստատություն ներառող համաշխարհային ցանցի անդամ, որտեղ սովորում է 350 000 աշակերտ:
Ավելին՝ https://www.ecolefrancaise.am/

տպագրված ... 14/09/2018

Էջի սկիզբ