Ֆրանսիայի դեսպանն այցելել է «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամ (CEPFA) [fr]

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ն.Գ. պարոն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, չորեքշաբթի, մարտի 15-ին այցելեց Երևանի «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամ :


2001թվականից սկսած, այս կենտրոնը եռամյա դասընթացներ է կազմակերպում հետևյալ մասնագիտությունների գծով՝ խոհարարություն և հյուրանոցային գործ, վարսահարդարում, նորաձևություն, ատամնատեխնիկա : CEPFA –ի ստեղծումից ի վեր, այս կրթօջախի ավելի քան 2500 շրջանավարտ գտել է իր տեղը աշխատաշուկայում : Կենտրոնը հագեցած է նորագույն սարքավորումներով խոհանոցներում և եվրոպական չափանիշներին համապատասխան լաբորատորիաներով շնորհիվ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Օվերն-Ռոն-Ալպ շրջանի, Իզերի դեպարտամենտի, Լիոն, Վիլորբան և Շաս-սյուր-Ռոն քաղաքների, ինչպես նաև Ֆրանսիայի Արտգործնախարարության և Սենատի աջակցության : Երևանի քաղաքապետարանն անհատույց տրամադրում է տարածքը :


Աշակերտների համար կազմակերպվում են ֆրանսերենի դասընթացներ, որոնք ադապտացված են նրանց մասնագիտությանը: Դասընթացներ վարելու նպատակով Ֆրանսիայից պարբերաբար դասավանդողներ են ժամանում շնորհիվ Ռոն-Հայաստան Վերապատրաստում Փոխանակում ասոցիացիայի և SEPR արհեստների դպրոցի աջակցության, որը Լիոնի նախկին մասնագիտական կենտրոնն է և CEPFA-ի գործընկեր հաստատությունը : Միաժամանակ իրականացվում են նաև դասընթացներ տեսակոնֆերանսների միջոցով : Խոհարարության և ատամնատեխնիկայի բաժինները մեծ հաջողություն ունեն և այդ բաժինների կրթության որակը բարձր է գնահատվում գործատուների կողմից, որոնք հենց ուսումնական տարվա ավարտին աշխատանքի են ընդունում կենտրոնի շրջանավարտներին : 2015-2016 ուսումնական տարվա համար հաստատությունը 100 տոկոսանոց հաջողություն գրանցեց իր 67 շրջանավարտների համար :

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ