MyFrenchFilmFestival.com 2014 [fr]

My French Festival 2014 - JPEG

Որտե՞ղ և ե՞րբ

2014թ. հունվարի 17-ից փետրվարի 17-ը, Հայաստանի կինոսիրողների համար հասանելի կլինեն առցանց հեռարձակվող ֆրանսիական կինոյին նվիրված 4-րդ փառատոնի առաջարկած բոլոր կարճամետրաժ և արտամրցութային ֆիլմերը:

Հայ կինոդիտողների համար փառատոնը ողջ Հայաստանի տարածքում հասանելի կլինի myFrenchFilmFestival.com կայքում ֆրանսերեն բնագրով , ինչպես նաև բնագիր + անգլերեն, ռուսերեն և 12 ուրիշ լեզուներով ենթագրերով:

Նախատեսվում է 4 մրցանակ՝

  • Կինոգործիչների մրցանակ, որը կշնորհի ժյուրին՝ Ժան-Պիեր Ժոնեի նախագահությամբ և կազմված օտարերկրացի ռեժիսորներից. Լիան Ռամզեյ /Միացյալ Թագավորություն/ , Մարկո Բելոչիո /Իտալիա/, Անուրագ Կաշիաբ /Հնդկաստան/ և Ֆրեդերիկ Ֆոնտեն /Բելգիա/:
  • Միջազգային մամուլի մրցանակ, ժյուրիի կազմում 11 օտարերկրյա լրագրող
  • Սոցիալական ցանցերի մրցանակ, Ֆեյսբուքի և Թվիթերի 100 ամենաազդեցիկ կինոսիրողների ընտրությամբ

Մրցանակակիր ֆիլմերը 6 ամիս կցուցադրվեն Էյր Ֆրանսի չվերթների ընթացքում

Այստեղ կգտնեք ամբողջական ծրագիրը, գովազդային ժապավենները, բացառիկ հարցազրույցները ռեժիսորների և դերակատարների հետ, ժյուրիի կազմը, շնորհված մրցանակները և բոլոր բոնուսները:

Ծրագիրը

Մեկ ամիս շարունակ, ողջ աշխարհի օգտատերերի համար հասանելի կլինեն արտամրցութային 10 կարճամետրաժ և 3 լիամետրաժ ֆիլմեր 13 լեզուներով:

Տարիֆները

myFrenchFilmFestival.com կայքում. լիամետրաժ ֆիլմի վարձակալումը՝ 1,99 եվրո, կարճամետրաժ ֆիլմի վարձակալումը՝ 0,99 եվրո, լիամետրաժ 10 ֆիլմի փաթեթը՝ 11,99 եվրո, կարճամետրաժ 10 ֆիլմի փաթեթը՝ 5,99 եվրո, ամբողջական փաթեթը, փառատոնի բոլոր ֆիլմերով՝15,99 եվրո:

- Մանրամասն տեղեկություններ փառատոնի մասին՝ myFrenchFilmFestival.com կայքում:


Website : http://www.myfrenchfilmfestival.com/

Facebook : http://facebook.com/myfrenchfilmfestival

Twitter :"@myfff" http://twitter.com/myfff Հեշթեգ "#MYFFF"

Unifrance.org : Նորություններ + Ընտրանի


տպագրված ... 01/06/2017

Էջի սկիզբ