Հաղորդագրություն՝ հասցեագրված ֆրանսիական համայնքին՝ Հայաստանում կորոնավիրուսի հայտնվելու կապակցությամբ [fr]

2 մարտի 2020թ., Երևան

Հայաստանի իշխանությունները սույն թվականի փետրվարի 29-ի լույս մարտի 1-ի գիշերը հաստատեցին, որ հայտնաբերել են կորոնավիրուսի առաջին դեպքը: Խոսքը վերաբերում է Իրանից ՀՀ քաղաքացուն:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացրել է առողջապահական միջոցառումներ, որոնց խորհուրդ է տրվում հետևել հատկապես հետևյալ կայքում՝ https://www.facebook.com/ministryofhealthcare/ կամ Հայաստանի Առողջապահության նախարարության կայքէջում՝ http://www.moh.am :

Տեղեկություններ կարող եք ստանալ նաև Ֆրանսիայի կառավարությանը նվիրված հետևյալ հարթակից՝ https://www.gouvernement.fr/info-coronavirus :

Ռիսկային գոտուց (Չինաստան, Հարավային Կորեա, Իրան, Հյուսիսային Իտալիա, ճապոնիա, Թաիլանդ, Վիետնամ, Սինգապուր, Թայվան) վերադառնալուց հետո 14 օրվա ընթացքում խորհուրդ է տրվում՝

- Օրվա ընթացքում երկու անգամ չափել ջերմությունը,
- Շրջապատում և տանից դուրս կրել վիրաբուժական դիմակ
- Նվազեցնել ոչ էական գործողությունները (կինոթատրոն, ռեստորան, երեկույթներ և այլն) և այն վայրերի այցելությունները, որտեղ կարող են լինել թույլ առողջական վիճակի տեր մարդիկ (հիվանդանոցներ, ծննդատներ, տարեցների համար նախատեսված հաստատություններ և այլն):

Ջերմություն կամ ջերմության զգացողություն, ինչպես նաև հազ կամ շնչառական դժվարություններ ունենալու դեպքում՝

- Արագորեն կապ հաստատել Հայաստանի առողջապահական մարմինների հետ՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներով՝ 0037410550601, 0037410550306, 0037410550307 կամ 8003:
- Չգնալ անմիջապես բժիշկի կամ հիվանդանոցի շտապ օգնության հիվանդասենյակ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը ուշադիր հետևում է իրավիճակին՝ Հայաստանի իշխանությունների, ինչպես նաև Եվրոպայի և Արտաքին գործերի նախարարության ճգնաժամային և աջակցության կենտրոնի հետ կապի մեջ լինելով, և ձեզ կտեղեկացնի դրա հետագա զարգացման վերաբերյալ:

Հարգանքներով,
Հայաստանում Ֆրանսիայի Դեսպանատուն

տպագրված ... 22/03/2020

Էջի սկիզբ