MOOC « défiDELF » [fr]

Լիլի համալսարանը ներկայացնում է իր « défiDELF » Զանգվածային բաց առցանց դասընթացները (MOOC)

Զանգվածային բաց առցանց դասընթացները ազատ և անվճար հարթակ է, որը հնարավորություն է տալիս 6 ամսվա ընթացքում նախապատրաստվել լեզվի իմացության DELF B2 մակարդակին, ներառելով օժանդակ համակարգ գրավոր և բանավոր խոսքի ուսուցման համար:

Դասընթացները հասցեագրված են այն օտարերկրացի թեկնածուներին, ովքեր ուզում են կատարելագործել ֆրանսերենի իմացությունը և պատրաստվել DELF B2 քննությանը:

Ուշադրությու՛ն, դասընթացներից հետո դիպլոմ չի տրվում: Դաընթացների ավարտին հնարավոր է տրվի մասնակցության վկայական, սակայն ոչ դիպլոմ՝ որպես այդպիսին: Մասնակցության վկայականը կարող է լրացնել օտարերկրյա թեկնածուների փաստաթղթերի փաթեթը, ամրապնեդելով նրանց թեկնածության հավաստիությունը, սակայն չի կարող ներկայացվել որպես ֆրանսերենի իմացության թեստի արդյունք կամ դիպլոմ (TCF, DELF, DALF).

Մանրամասները՝ www.defidelf.univ-lille.fr

տպագրված ... 13/03/2020

Էջի սկիզբ