Labcitoyen 2014 : մարդու իրավունքները թվային դարաշրջանում [fr]

Labcitoyen ծրագրի Երրորդ թողարկումը հուլիսի 6-16-ը միավորել էր հասարակական կյանքում ներգրավված 81 ֆրանկոֆոն երիտասարդի ողջ աշխարհից: Ֆրանսիայի Դեսպանության աջակցությամբ պարոն Ալբերտ Բարսեղյանը ներկայացրել է Հայաստանը և մասնակցել թվային դարաշրջանում Մարդու իրավունքների վրա կենտրոնացած հանդիպումների ու քննարկումների ծրագրին.

JPEG

« Ծրագրի նպատակն է խթանել ֆրանսերեն լեզուն, որպես մարդու իրավունքների պաշտպանության գործիք: Որպես Labcitoyen 2014 մարցանակակիր, պատիվ ունեցա այս տարի ներկայացնել Հայաստանը: Այս տարվա ծրագիրը բաղկացած էր Մարդու իրավունքների և թվային բնագավառների փորձագետների ելույթներից, քննարկումներից, աշխատանքային խմբերից և այցելություններից:
2014թ. ծրագրի ամենանշանավոր մասը Ֆրանսիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարար պարոն Լորան Ֆաբիուսի ելույթն էր:

JPEG

Քննարկվող թեմաները տարաբնույթ էին, ընթացիկ, հետաքրքիր և, երբեմն էլ, վիճարկելի: Թեմաներից մեկը վերաբերում էր մահապատժի դեմ պայքարին: Պարոն Լորան Ֆաբիուսը ընդգծեց ֆրանսիական դիվանագիտության մեջ մահապատժի վերացմանն ուղղված շարժման կարևորությունը: Առարկայի շուրջ մեր գիտելիքները հարստացան Մարդու իրավունքների հարցերով Դեսպանի և «Միասին մահապատժի դեմ » (ECPM) ՀԿ-ի նախագահի ելույթների շնորհիվ: Մեզ խորապես հուզեցին տիկին Անտուանետ Շահինի վկայությունները: Երիտասարդ տարիքում կամայականորեն բանտարկված, մահապատժի դատապարտված և ավելի ուշ ազատ արձակված լինելու վերջինիս տանջալի փորձը մահապատիժը որպես քաղաքական զենք օգտագործելու վառ օրինակ է: Երիտասարդներին հաղորդակից դարձնելու և նրանց ուշադրությունը սույն խնդրի վրա հրավիրելու վերջինիս ջանքերը հսկայածավալ են:
Նախապաշարմունքների և խտրականության դեմ պայքարը քննարկման առարկա դարձավ մեկ այլ համաժողովի ընթացքում: «Ռասիզմի դեմ և ժողովուրդների միջև բարեկամության շարժում»-ը (MRAP) անցկացրեց սենսիբիլիզացման հանդիպում և մեզ հաղորդակից դարձրեց ատելության ելույթների (No Hate Speech Movement) դեմ Եվրոպայի խորհրդի նախաձեռնությանը:

JPEG

Որպես թվային դարաշրջանի երիտասարդներ, միասին բացահայտեցինք, որ «Սոցիալական ցանցերը որքան օգտակար, նույնքան էլ վտանգավոր գործիքներ են»: Կիբեռհանցագործությունը, անձնական տվյալների պաշտպանվածությունը և մոռացված լինելու իրավունքը խնդիրներ են, որ քննարկման դրվեցին:
Ավելին, օգտվելով առիթից, հանդիպեցի իրենց երկրում մարդու իրավունքների պաշտպանության մեջ ներգրավված ֆրանկոֆոն հանձնառու երիտասարդների: Միմյանց ներկայացրեցինք մեր մշակույթները և թիմային աշխատանքի ընթացքում բացահայտեցինք մեր տարբեր տեսակետները: Յուրաքանչյուր մասնակցի համար լավ առիթ էր ֆրանսերեն լեզվի իմացությունը խորացնելու և ֆրանսերենով ավելի լավ արտահայտվելու »:

JPEG

Այցի ողջ ընթացքում լրագրող Սանդրա Ֆրիմանի ղեկավարությամբ մասնակիցները շփվեցին և կոլեկտիվ եղանակով աշխատեցին՝ բաժանված 8 աշխատանքային խմբերի, որոնցից յուրաքանչյուրը զբաղվում էր ծրագրին առնչվող առանձին թեմաներով: Այսպիսով յուրաքանչյուր թիմ գրեց սցենար և նկարահանեց փոքրիկ ֆիլմ մասնակիցների սեփական միջոցներով (iphone և ipad). Տե՛ս հետևյալ հղումով

« Իսկապես, բոլոր առումներով շատ հարուստ փորձառություն էր »:

Ամեն տարի Ֆրանսիայի Դեսպանությունը, Ֆրանսիական Ինստիտուտի և Աշխարհի մշակույթների տան հետ համատեղ, ընտրում են իր երկրում Մարդու իրավունքների պաշտպանության մեջ ներգրավված Ֆրանկոֆոն հայ երիտասարդի:
Labcitoyen ծրագրի մասին առավել տեղեկության համար տե՛ս Institut français կամ France Diplomatie կայքերում զետեղված հոդվածները:

տպագրված ... 07/02/2020

Էջի սկիզբ