Goût de France / Good France 2016 գործողության մեկնարկը [fr]

Նոյեմբերի 18-ին երկրորդ անգամ մեկնարկեց Goût de France / Good France-ը:

Գործակցությամբ Արտաքին գործերի նախարարության, ինչպես նաև գլխավոր խոհարար Ալեն Դյուկասի, Goût de France / Good France 2016 գործողության նպատակը ֆրանսիական գաստրոնոմիան և խոհարարական մշակույթը հավուր պատշաճի արժեվորելն է: Այն նաև առիթ է Ֆրանսիայի ղեկավարների համար ծանոթանալու աշխարհի տարբեր երկրների խոհանոցային ավանդույթներին:

Արդեն սկսվել է մասնակցության հայտերի գրանցումը: Հայտերը կարող են ներկայացվել մինչև ս/թ դեկտեմբերի 17-ը: Նշված ժամկետից հետո թերի լրացված կամ ուշացումով ներկայացված հայտերը չեն ընդունվի:

Հայտի ուսումնասիրված լինելու մասին տեղեկանալու համար մինչև 17.12.2015թ. գրանցվել [http://restaurateurs.goodfrance.com/fr/user/register] կայքում:

Միջազգային շեֆ խոհարարների կողմից հաստատված թեկնածուների ցանկը կհրապարակվի 2016 թ հունվարի 18-ին Ֆրանսիայի արտգործնախարարության կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ:

Համացանցում տեղեկատվության համար այցելել՝ [http://be.france.fr/fr/gout-france-good-France] կայք:

Գրանցման համար՝ [http://restaurateurs.goodfrance.com/fr/user/register]] կայք:

տպագրված ... 25/11/2015

Էջի սկիզբ