Goût de France – 21 մարտի 2018

«Goût de France/Good France »-ը ֆրանսիական խոհանոցի կենսունակությանն ուղղված տոնակատարություն է: Սա մարտի 21-ին, ողջ աշխարհում ֆրանսիական ընթրիք կազմակերպելու միջոցով աշխարհի խոհարարներին լավագույնս միավորելու միջոցառում է տարբեր մշակույթների միջև խոհարարական արվեստի լեզվով երկխոսություն ծավալելու համար:

Կրկնելով միջոցառման նախորդ տարիների 5 մայրցամաքների 150 երկրների 2000 խոհարարների մասնակցությամբ պայմանավորված հաջողությունը, 2018-ի մարտի 21-ը ողջ աշխարում կնշվի որպես հանդիպման օր ֆրանսիական խոհանոցի հետ:

Այս տարի ևս, միջոցառումը խթանելու և վերջինս միջազգային լայն հնչեղությամբ ապահովելու նպատակով մոբիլիզացված է Ֆրանսիայի դիվանագիտական ցանցը:

Ռեստորանների հայտագրումը նախատեսված կայքում ՝մինչև սույն թվականի հունվարի 31-ը: Մասնակցության համար գրանցվելը պարտադիր է: Առնվազն 2500 ռեստորաններ ներգրավելու տեսանկյունից կարևոր է նաև տեղական ռեստորանների մասնակցությունը: Յուրաքանչյուր խոհարար, ֆրանսիացի թե օտարերկրացի, ազատ է ճաշացանկն ըստ տեղական շուկայի ընձեռած մթեքների ադապտացնելու իր ընտրության մեջ և կարող է առցանց ծանոթանալ բնութագրական տեղեկատվությանը: Ընտրված ռետորանների, առաջարկված ճաշացանկերի որակական և համապատասխանելիության ցուցակը հաստատում է խոհարարների միջազգային կոմիտեն: Ցուցակը կհրապարակվի միջոցառման մեկնարկն ազդարարող ժողովի ժամանակ և մատչելի կլինի առցանց փերտվարին:

Այս տարի ևս, դեսպնատները լինելու են միջոցառման յուրաքանչյուրի փուլի իրականացման միջանկյալ օղակ: Տեղեկատվությունը կենտրոնացնելու և կապը դյուրին դարձնելու նպատակով յուրքանաչյուր դեսպսնստանը նշնակված է միջոցառման պատասխանատու:

Դեսպանատները հրավիրվում են մոբիլիզացնելու տեղական ռեստորաններին: Գրանցման բավարար մակարդակ ապահովելու համար, նախարարությունը դիմում է դեսպանատներին նպաստելու մասնակցող ռեստորաններ ներգրավելու գործընթացին,չանտեսելով ոլորտի հաստատությունների զանազանությունը՝ որակյալ սրճարանից մինչև մեծ ռեստորաններ: Օգտագործվող մեթոդը՝ դեսպանատան հայեցողությամբ (էլ.փոստ, հեռախոս, սոցցանցեր, web կայք): Այդուհանդերձ, նախապատվելի է հեռախոսային կապը:

Օգտակար հղումներ՝

Թեկնածությունների հարթակ ֆրանսերեն և անգլերեն լեզուներով

Միջոցառման հիմնական թեման ֆրանսերեն և անգլերեն լեզուներով

Ներբեռնել գովազդային թերթկը (PDF) : Français, English, русский язык

Լրացուցիչ տեղեկության համար՝

Միջոցառման պաշտոնական կայք

FAQ ֆրանսերենով, FAQ անգլերենով

Newsletter

JPEG

տպագրված ... 25/01/2018

Էջի սկիզբ