French Tech Ticket, 2-րդ ծրագիր

Մեկնարկել սեփական ստարտափը Ֆրանսիայում
2015թվականի մայիսին, պետության և Փարիզի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկեց French Tech Ticket ծրագիրը, նպատակ ունենալով միջազգայնացնել ֆրանսիական ստարտափների էկոհամակարգը՝ սկզբի համար ներգրավելով լավագույններին Փարիզում, իրենց ստարտափը ստեղծելու և զարգացնելու համար:

Ոգևորված ծրագրի առաջին հաջողությունից , որի համար ավելի քան 100 երկրների 722 թեկնծուներից ընտրվել էր 23 ստարտափ, French Tech Ticket-ը կծավալի 2017թվականի ծրագիրը, այս անգամ արդեն 41 գործընկեր ինկուբատորով (2016թ. 10- փոխարեն), որոնք սփռված են Ֆրանսիայի տարածքով :

Հայտամրցույթը մեկնարկել է հունիսի 21-ից

Շահագրգիռ գործարարները կարող են իրենց թեկնածությունն առաջադրել մինչև սեպտեմբերի 23-ը հետևյալ կայքում՝ www.frenchtechticket.com :

Հաղթող 70 նախագծերը կհրապարակվեն 2016թ. դեկտեմբերին : Նախագծերի մեկնարկը նախատեսված է 2017թ. հունվարին :

Առաջին տարվա փորձից ելնելով, որոշակի փոփոխություններ են կատարվել.

Առաջարկվող փաթեթն այժմ ներառում է.

  • •Յուրաքանչյուր նախագծի համար 45 000 եվրոյի ֆինանսավորում, առանց մասնակցության, հիմնականում մասնագիտական ծախսերը հոգալու համար,
  • 12 ամիս ինկուբացիոն շրջան գործընկեր 41 ինկոբատորներից որևէ մեկում, վեց ամիսը լրանալուց հետո միջանկյալ գնահատում,
  • •Մրցույթի հաղթողների և նրանց ընտանիքների համար կացության քարտ տրամադրելու արագացված և պարզեցված ընթացակարգ,
  • Գործնական և օժանդակ ծրագիր.
    • - վարպետաց դասերի շարք և ներցանցային ամենամսյա միջոցառումներ էկոհամակարգի հետ,
    • բիզնեսի անհատական վերահսկում ընդունող և օժանդակող կառույցի կողմից
    • վերահսկում հովանավորի կողմից (ընդունող երկրի խորհրդանշական էկոհամակարգի ձեռներեց),
    • տարվա ընթացքում երկու շնորհանդես ներդրողների և խոշոր հաճախորդների մասնակցությամբ,
    • Տեղեկատվական ծառայություն, ադմինիստրատիվ հարցերում մրցանակակիրներին օգնելու համար (կացության քարտ, ֆինանսավորում, հարկային, ապահովագրական, սոցապահովության հետ կապված հարցեր),
  • Գործնական օգնություն երկրում տեղավորվելու համար (բնակարան գտնել, գործնական ուղեցույց քաղաքում տեղավորվելու համար հատուկ առաջարկներով…)
    French Tech Ticket –ի համար կարող են ընտրվել.
  • -անգլախոս 2 կամ 3 համահիմնադիրներով միջազգային թիմեր (ծրագիրը բացառապես անգլերեն է)
  • -թիմում կարող է ներգրավված լինել առավելագույնը ֆրանսիայի մեկ քաղաքացի
  • -թիմերը պետք է լինեն իրենց ստարտափի ստեղծման կամ զարգացման փուլում
  • -Ֆրանսիայում իրավաբանորեն արդեն ստեղծված ստարտափերը չեն կարող ընտրվել:

Գործընկեր 41 ինկուբատորների ցանկը Ֆրանսիայում, Փարիզ/ Իլ դը Ֆրանսում և French Tech Ticket մետրոպոլներում.

  • Փարիզ/ Իլ դը Ֆրանս
    50 Partners, 104 factory, Bond’Innov, Creative Valley, Genopole, Impulse Partners, iPEPS-ICM, La Paillasse, Le Comptoir de l’innovation, Le Hub Bpifrance, NUMA, Paris Pionnières, Le Tremplin (Paris&Co), Le Cargo (Paris&Co), Welcome City Lab (Paris&Co), SchooLab, SenseCube, Starbust, Startup42,Telecom & Management SudParis Entrepreneurs, UsineIO, X-UP.
  • Ֆրանսիայի ուրիշ ստարտափ էկոհամակարգեր.
    Թուլուզ : Ekito, Airbus Bizlab, Le Connected Camp,
    Լիոն : La Myne, EM Lyon, Boost in Lyon,
    Ռեն : Telecom Bretagne Rennes,
    Բորդո: 1Kubator,
    Բրեստ: Telecom Bretagne Brest,
    Գրենոբլ : BizMedTech, Savoie Technolac, Le Tarmac,
    Մոնպելիե : Montpellier BIC,
    Նորմանդիա : FFWD Normandie,
    Լիլ : Eurasanté, Euratechnologies, Plaine Images,
    Էքս / Մարսել : Belle de Mai,
    Լազուր ափ : PACAEst.

JPEG

տպագրված ... 11/10/2016

Էջի սկիզբ