French Tech Ticket միջոցառման հաջողությունը Ֆրանսիայի դեսպանատանը (28 հուլիս 2016թ) [fr]

Հուլիսի 28-ին դեսպանությունը հյուրընկալել էր մոտ երեք տասնյակ ստարտափների ներկայացուցիչների, որոնք եկել էին մասնակցելու Hye Tech et Impact Hub- հետ համագործակցությամբ, Մոսկվայի Բիզնես Ֆրանսի կողմից կազմակերպված French Tech Ticket-ի շնորհանդեսին :

Դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն բարի գալուստ մաղթեց հայկական ստարտափներին, որոնք հետաքրքրված են French Tech Ticket-ով : Այս նախաձեռնությունը, որ մեկնարկել է 2013թվականին կառավարության կողմից, նպատակ ունի օգնել աշխարհի երիտասարդ նորարարական ձեռնարկություններին տեղակայվելու Ֆրանսիայում : Այս առանցքային նախաձեռնությունը երիտասարդ ձեռնարկությունների զարգացման ուղղված Ֆրանսիայի ստանձնած հանձնառության բաղադրիչներից է : Նշենք, որ Ֆրանսիան վենչուրային կապիտալի եվրոպական երկրորդ ամենադինամիկ շուկան է, իսկ Փարիզ քաղաքում հաշվվում է 40 բիզնես-ինկոբատոր՝ շուրջ 3000 ստարտափներով, որոնք բաց են օտարերկրյա երիտասարդ ձեռնարկությունների համար :

Եվ շատ բնական է, որ French Tech Ticket մրցույթը այս տարի բաց է նաև հայ թեկնածուների համար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց երկիրը ավանդաբար կապված է եղել գիտական և նորարարական ձեռնարկների հետ :

Մոսկվայի Բիզնես Ֆրանսի ներկայացուցիչ Ժերոմ Կլոզենը ներկաներին հանգամանորեն ներկայացրեց French Tech Ticket-ի նախաձեռնությունը, պայմանները, ինչպես նաև ընձեռնած հնարավորությունները : Այնուհետև, պրն. Կլոզենի և հետաքրքրված ստարտափների ներկայացուցիչների միջև ստեղծվեցին կոնստրուկտիվ փոխանակումներ :

Եթե դուք նույնպես ուզում եք մասնակցել French Tech Ticket մրցույթին, կարող եք մանրամասն տեղեկություններ գտնելFrench Tech կայքում : Ձեր թեկնածությունը կարող եք առաջադրել մինչև օգոստոսի 24-ը :

տպագրված ... 29/07/2016

Էջի սկիզբ