FLAM ծրագիր՝ Ֆրանսերենը որպես մայրենի լեզու [fr]

ՖՐԱՆՍԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ԱԿՈՒՄԲ

Ֆրանսիա-Հայաստան ակումբը Սովետական Հայաստան հայրենադարձված ֆրանսահայերի ժառանգների նախաձեռնությամբ 2004 թվականին ստեղծված շահույթ չհետապնդող ընկերություն է: Այս վերադարձը հայրենադարձների երեխաների համար նման էր տեղահանման: Հոգով ֆրանսիացի այս սերունդը, չնայած անցած տարիներին, դեռ հիանալի խոսում է ֆրանսերեն:

Բայց կոմունիստական 70 տարիները թույլ չտվեցին հաջորդ սերունդներին ֆրանսերեն լեզվի փոխանցումը, և այսօր այդ ընտանիքները, որտեղ տատիկը կամ պապիկը դեռ խոսում է ֆրանսերեն, ցանկանում են վերագտնել ֆրանսերենը իրենց թոռների միջոցով, չնայած որ չեն կարող վճարել ֆրանսերենի դասերի գումարը իրենց երեխաների համար:

Ֆրանսիա-Հայաստան ակումբի կողմից դասավանդման ճկուն և հարմարեցված կառույցների ներդրումը խթանում է ֆրանսերեն լեզվի ուսումնառությունը և կիրառությունը: Երկրի ներկայիս տնտեսական պայմաններում օտար լեզուներ սովորելը պարտադիր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հաջողության հասնել մասնագիտական կյանքում, հատկապես ներկա և ապագա սերունդների համար:

2004 թվականին մեծ մասամբ ֆրանսիացի 90 ընտանիքներ միացան ընկերակցությանը: « Ֆրանսերենը որպես մայրենի լեզու » (FLAM) ծրագիրը ընկերակցությանը թույլ տվեց գործունեություն ծավալել ֆրանսիական համայնքի երիտասարդների շրջանում և ստեղծել ֆրանսախոս միջավայր: Այս ծրագիրը իրականություն է դարձնում ֆրանսերեն լեզվի և մշակույթի ուսուցումը Հայաստանում:

FLAM ծրագրին ծանոթ են բոլորը և Ֆրանսիա-Հայաստան ակումբը դարձել է ֆրանսիական մշակույթի և ֆրանսախոսության միջոցով իրար հետ կապը պահել ցանկացողների անփոխարինելի վայրը: Ֆրանսերեն լեզվի առաջընթացը հատկապես նկատելի է երեխաների մոտ:

Ֆրանսերենը որպես մայրենի լեզու (FLAM)

Այս ծրագրի նպատակներն են ֆրանսերեն լավ հասկանալը և բանավոր և գրավոր խոսքի զարգացումը: Դրանց հասնելու համար Ֆրանսիա-Հայաստան ակումբը նախապատվությունը տալիս է հաղորդակցման ակտիվ մեթոդների՝ անդադար փորձելով մատչելի նյութերի և խաղարկային միջոցներով խթանել երեխաների հետաքրքրությունը ֆրանսերեն լեզվի և մշակույթի հանդեպ:

Սա արտադպրոցական ծրագիր է և նպատակ չունի փոխարինել դպրոցին: Այն թույլ է տալիս պահպանել ֆրանսերեն լեզվի կիրառությունը՝ հետևելով հատուկ ծրագրերի (ընթերցանության, խոհանոցային, խաղերի, դերասանական խմբակներ և այլն) և այդպես ապահովել լեզվաբանական ակտիվ և հետաքրքիր ուսուցում:
Ներկայումս 40 երեխաներ գրանցված են ընկերությանը:

Կոնտակտային տվյալներ.

Եվա Փարսադանյան

Ֆրանսիա-Հայաստան ակումբ

Հանրապետության փողոց 76/2

Բնակարան 44

Երևան

Էլ. փոստ.evacfa@mail.ru

Վարձ.

Ամսական 5000 դրամ ազգությամբ ֆրանսիացիների և 20000 դրամ ազգությամբ հայերի համար շաբաթական 2 անգամ ֆրանսերենի դասեր՝ 2 ժամ տևողությամբ:

PDF - 76.1 ko
Activités Flam
(PDF - 76.1 ko)

տպագրված ... 27/02/2012

Էջի սկիզբ