Europhotonics – Erasmus Mundus [fr]

Europhotonics-ը Erasmus Mundus-ի կրթաթոշակներ առաջարկող ծրագրերից է (մագիստրատուրա, ասպիրանտուրա) ֆիզիկա ուսումնասիրող ուսանողների համար և ուսուցումը կատարվում է անգլերեն լեզվով: Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք ուսումնասիրել կից Pdf փաստաթղթերը:

2010-ին ստեղծված Europhotonics-ը Erasmus Mundus-ի ծրագրերից է: Ծրագիրը համակարգում է Պոլ-Սեզան Էքս-Մարսել III համալսարանը: Խորհրդի անդամներ են նաև Կարլսրուհի տեխնոլոգիական ինստիտուտը (KSOP) (Գերմանիա), Կատալոնիայի պոլիտեխնիկական ինստիտուտը (ICFO) (Իսպանիա) և Ֆլորանսի համալսարանը (LENS) (Իտալիա):

Մագիստրատուրայի (2 տարի) և ասպիրանտուրայի (3 տարի) աստիճանների միջազգային կրթաթոշակների ծրագիրը հիանալի հնարավորություն է ամբողջ աշխարհի ուսանողների համար, ինչպես տված կրթության որակով, այնպես էլ աշխարհագրական ընդգրկունությամբ և շնորհած դիպլոմների առավելությամբ:

Մագիստրատուրան ֆիզիկայի բակալավրիական մակարդակի այն ուսանողների համար է, ովքեր ցանկանում են իրենց գիտելիքները խորացնել օպտիկայի, ֆոտոնիկայի, բիոֆոտոնիկայի, նանոֆոտոնիկայի և էլեկտրամագնետիզմի բնագավառներում: Դասավանդումը կատարվում է անգլերեն լեզվով գործընկեր 3 երկրներում: Ոչ եվրոպացիների համար կրթաթոշակների չափը հասնում է ամսական մինչև 1000 եվրոյի և եվրոպացիների համար՝ մինչև 500 եվրոյի:

Ասպիրանտուրական թեզերի ծրագիրը առնվազն 2 գործընկեր լաբորատորիաների հետ համատեղ հովանավուրությամբ հասանելի է մագիստրատուրայի (2 տարի) դիպլոմ ունեցող բոլոր ֆրանսիացի և օտարերկրացի ուսանողների համար: Առաջարկված թեզերին կարող եք ծանոթանալ առցանց:

Գրանցումները կատարվում են համացանցով հետևյալ կայքում՝
http://www.europhotonics.org/wordpress

Հետևելու ընթացակարգ

Առցանց թեկնածություններ

տպագրված ... 09/03/2012

Էջի սկիզբ