Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ [fr]

“ Պարոն Նախագահ,

Հայաստանի Հանրապետության ազգային տոնի առիթով, հաճույքով Ձեզ, ինչպես նաև ողջ հայ ժողովրդին եմ հղում երջանկության, բարեկեցության և հաջողության մաղթանքներս:

Հայաստանը կարող է հպարտանալ անկախությունից ի վեր, հաճախ դժվար իրավիճակում և տարածաշրջանային շրջակա միջավայրում, 25 տարիների իր անցած ճանապարհով: Գիտեմ, որ հայ ժողովուրդն ի զորու կլինի շարունակելու կայունությանը, ժողովրդավարությանը և զարգացմանն ուղղված իր մեծ ջանքերը:

Ինչպես գիեք, ինձ հոգեհարազատ են պատմության մեջ արմատավորված մեր հարաբերությունները: Վստահ եղեք, պարոն Նախագահ, որ ջատագովն եմ լինելու էլ ավելի ամրապնդելու մեր երկու երկրները միավորող ցանկացած կապ:

Վերջում, թույլ տվեք վերահաստատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցված, արդար և կայուն կարգավորմանն ուղղված իմ հանձնառությունը: Ինչպես առիթն ունեցա Ձեզ ասելու մեր հանդիպման ժամանակ հուլիսի 9-ին Վարշավայում, պատրաստակամ եմ Փարիզում հյուրընկալել հանդիպում ընթացքի մեջ գտնվող գործընթացն ի մի բերելու և չափազանց երկարատև այս հակամարտության առաջխաղացման միոջոցառումները քննարկելու համար:

Հարգանքներիս գերագույն հավաստիքով՝

Ստորագրված է՝ Ֆրանսուա Օլանդ ”

տպագրված ... 07/02/2020

Էջի սկիզբ